Ստամբուլի փաստաբանների միության անդամ մի խումբ ծայրահեղ ազգայնական թուրք փաստաբաններ հոդված են հրապարակել 2019 թ․ նոյեմբերի իրենց տեղեկագրում՝ սպառնալով ևս մեկ անգամ «տեղահանել» բոլոր հայերին Թուրքիայից։
Ղարաբաղյան հիմնախնդիրն այն փուլում չէ, որպեսզի կարգավորում սպասենք կամ բանակցությունների խզում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 6-ին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:
2019 թ․ նոյեմբերի 13-ին սենատոր Լինդսի Գրեհեմի կողմից (հանրապետական, Հարավային Կարոլինա) Հայոց ցեղասպանության բանաձևի վերաբերյալ Սենատի քվեարկության արգելափակումը մտորումների տեղիք տվեց, թե ինչն էր դրդել նրան այդպես վարվել։
Սենատոր Լինդսի Գրեհեմը (հանրապետական, Հարավային Կարոլինա) տխրահռչակ դարձավ Բոբ Մենենդեսի (դեմոկրատ, Նյու Ջերսի) միջնորդությունը արգելափակելու համար, որը կոչ էր անում Սենատին քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձևի օգտին՝ շրջանցելով Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում ներգրավված միջազգային միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից բազմիցս է շեշտվել, որ ոչ մի համաձայնագիր չի կարող ձեռք բերվել առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության, և բանակցությունների՝ Արցախի մասնակցությամբ ձևաչափը վերականգնելու հարցը կախված է իրենցից՝ կողմերից։
Լիբանանում թեև երկու օր է ցույցեր չկան, սակայն երկրում դեռ անկայուն իրավիճակ է։
Չգիտես, թե որտեղից սկսել մեկնաբանել այն ծիծաղելի մամուլի ասուլիսը, որը կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև 2019 թ․ նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը։
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ուղենիշային հայտարարություն է արել Իրան-Հայաստան հարաբերությունների ուղղությամբ ամերիկյան ընկալումների մասին։
Լիբանանյան իրադարձությունները սոցիալ-տնտեսական եւ քաղաքացիական բնույթից հատելով սահմանը անցել էին արդեն քաղաքական հարթություն եւ վերածվել վարչակարգի եւ ընդհանուր պետական համակարգի արմատական փոփոխության համընդհանուր պահանջով հատկանշվող շարժման։
2019 թ․ հոկտեմբերի 29-ին ամերիկահայերը նշանակալից հաղթանակ տարան ԱՄՆ Կոնգրեսի սրահներում: 35 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության փաստերն հաստատող թիվ 296 բանաձևը։
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը առաջին հերթին ԱՄՆ Հայ Դատի համակարգի եւ հատկապես Վաշինգտոնի գրասենյակի երկարատեւ ու հետեւողական աշխատանքների արդյունքն է։
Իհարկե ակնկալելի էր, որ Լիբանանում ծայր առած ժողովրդային ըմբոստության շարժումը կենցաղային,սոցիալ եւ քաղաքացիական շրջագծերը հատելով անցում կատարեր քաղաքական հարթություն:
«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի կարծիքով՝ թուրքական զորքերի հետքաշման պահանջը կմիջազգայնանա, եւ միջազգային ընտանիքը կսկսի սուր հնչեղություն տալ Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնման սկզբունքին։
Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) 48-էջանոց հույժ գաղտնի զեկույցը, որը պատրաստվել է 1988 թ․ օգոստոսին և որոշ ջնջումներով բացահայտվել 2012-ին, կրում է՝ «Անկարգություններ Կովկասում և ազգայնականության մարտահրավերը» խորագիրը:
Ադրբեջանի հերոս Մամեդ Էմին Ռասուլզադեն կանգնած էր ԽՍՀՄ–ի դեմ կռվող նացիստական «Ադրբեջանական լեգեոնի» ակունքներում։ Ադրբեջանում Ռասուլզադեին նվիրված են փողոցներ, կանգնեցված են արձաններ։
Շատ մտահոգիչ է, Թուրքիան Սիրիայում ագրեսիվ գործողություններ կատարելու համար կարողացել է ստանալ ԱՄՆ-ի և ՌԴ-ի թույլտվությունը, թուրքական ագրեսիան ինքնիշխան Սիրայի դեմ կարող է հանգեցնել տարածաշրջանային լարվածության ավելացմանը, սրմանը:
Վաշինգտոնի պաշտոնական հայտարարությունը, թե ամերիկյան բանակը Հյուսիսային Սիրիայում թուրքական զինվորական գործողությանը ո՛չ մասնակցելու եւ ո՛չ աջակցելու որոշում ունի, գործնապես համազոր է թուրքական ներխուժման կամ անվտանգության գոտու ձեւավորման գործընթացի կանաչ լույս տալուն։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության (Լիբանան, Անթիլիաս) ներկայացրած հայցադիմումը՝ Թուրքիայի Սիս քաղաքում գտնվող իր նախկին նստավայրի վերականգնման համար, հասարակական լայն հնչեղություն էր ստացել, մինչդեռ նույնքան կարևոր մեկ այլ դատական հայց ընդդեմ Թուրքիայի հազիվ թե հայտնի է հայ և միջազգային հանրությանը։
2019 թ․սեպտեմբերի 24-30-ը Նյու Յորքում կայացավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տարեկան նստաշրջանը։
Ստամբուլի փաստաբանների միության անդամ մի խումբ ծայրահեղ...
Լրագրող, վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Վահրամ...
ամիս
շաբաթ
օր