Artsakhpress

Վերլուծական

Իրանի քաղաքականությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների համատեքստում

Չի բացառվում, որ մինչև 2023 թվականի վերջ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն համաձայնագիր, և այս համատեքստում Ռուսաստանի և Արևմուտքի միջև մրցակցությունը մեծանում է՝ գործընթացը ղեկավարելու և գլխավոր խաղաղարարի մրցանակը ստանձնելու համար։

Իրանի քաղաքականությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների համատեքստում

Իրանի քաղաքականությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների համատեքստում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տարածաշրջանային մյուս դերակատարները քայլեր են ձեռնարկում հստակեցնելու իրենց դիրքորոշումները, և այս առումով Իրանը առանձնանում է որպես Հարավային Կովկասում Արևմուտքի աճող դերի դեմ առաջնային բուֆերներից մեկը։

ԱՄՆ-ի հետ ներգրավված լինելով 2015 թվականի միջուկային համաձայնագրի ամբողջական կամ գոնե մասնակի վերակենդանացման շուրջ բանակցություններում՝ Իրանը միաժամանակ մտահոգված է Հարավային Կովկասում ռուսական ազդեցությունը նվազեցնելու ԱՄՆ-ի ջանքերով։ Սա ոչ թե այն պատճառով է, որ Իրանը սիրում կամ վստահում է Ռուսաստանին, այլ այն պատճառով, որ Իրանը հասկանում է ԱՄՆ-ի կողմից շրջապատված լինելու վտանգները, այդ թվում՝ հյուսիսից: Ավելին, Իրանի համար ԱՄՆ-ի ազդեցությունը չի նշանակում ամերիկյան ռազմաբազաներ կամ ԱՄՆ ուղղակի ներդրումներ։

Թեհրանը չափազանց լավ է հասկանում համաշխարհային աշխարհաքաղաքական ներկայիս միտումները, և ունի հստակ տեսլական այն մասին, թե ինչ է նշանակում 21-րդ դարում ունենալ ազդեցություն: Ներգործություն ունենալու համար ֆիզիկական ներկայություն կամ ուղղակի ներդրումներ պետք չեն։ Դա կարելի է անել գործընկերների ցանցի միջոցով, և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ամերիկացիների մոտ դա ամենալավն է ստացվում: Այսպիսով, Իրանի տեսանկյունից, Իսրայելի ներկայության կամ թուրքական ազդեցության աճը, ի վերջո, բերում է նույն արդյունքին. ավելի շատ ԱՄՆ-ի ներկայություն տարածաշրջանում։

Այս համատեքստում Իրանը չի կարող անտեսել Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունները, հատկապես՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի աճող ներգրավվածությունը։ ԱՄՆ-ը նաև 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից առաջ բանակցային գործընթացի առանցքային խաղացողներից էր՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր։ Այդուհանդերձ, այդ ժամանակահատվածում Ռուսաստանը բանակցային գործընթացում առաջատար դեր էր խաղում որպես մեկ այլ համանախագահ, սակայն Ուկրաինայի պատերազմը հանգեցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դե ֆակտո դադարեցմանը։

Քանի որ Ռուսաստանը իր ռեսուրսները տեղափոխել է Ուկրաինա և առճակատման մեջ է գտնվում Արևմուտքի հետ, ԱՄՆ-ն զգալիորեն մեծացրել է իր ներգրավվածությունը բանակցային գործընթացում որպես առանձին դերակատար: Ամերիկացիները Վաշինգտոնում կազմակերպեցին արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովներ՝ առաջ մղելով խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները: ԱՄՆ-ը սերտորեն համագործակցում է ԵՄ-ի հետ, և այս երկու զուգահեռ Վաշինգտոն/Բրյուսել բանակցային հարթակները մարմնավորում են Արևմուտքի աճող ազդեցությունը:

Միևնույն ժամանակ, Թուրքիան հստակ ազդանշաններ է ուղարկում, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրից անմիջապես հետո պատրաստ է լիովին կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, այդ թվում՝ բացել ցամաքային սահմանը և հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Պարտադիր չէ լինել միջազգային հարաբերությունների ականավոր փորձագետ՝ հասկանալու համար, որ այդ քայլերն էապես կազդեն տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վրա՝ շատ ավելի ուժեղացնելով Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը։ Միևնույն ժամանակ, Իրանի տեսանկյունից, ռազմավարական մակարդակում թուրքական ազդեցությունը հավասար է ԱՄՆ ազդեցությանը։ Ոչ մի հրապարակային կամ ոչ հրապարակային լարվածություն ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտոնյաների միջև այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին է օրինակ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը, չեն կարող փոխել Իրանի հաշվարկները:

Միևնույն ժամանակ, Հարավային Կովկասը Իրանի առաջնային ազգային շահերի շարքում չէ և չի կարող մրցակցել Մերձավոր Արևելքի հետ՝ իրանական ռեսուրսներ ներգրավելու հարցում։ Քանի որ Իրանի տնտեսությունը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, Թեհրանը չի կարող նվազեցնել իր ներգրավվածությունը Սիրիայում, Իրաքում և Լիբանանում՝ ընդլայնելու իր ներկայությունը Հարավային Կովկասում: Ավելին, Իրանը չի կարող իրեն թույլ տալ տարածաշրջանում ուղղակի բախում Թուրքիայի հետ։ Այսպիսով, հաշվի առնելով սահմանափակ ռեսուրսները և աշխարհաքաղաքական սահմանափակումները, տարածաշրջանում Թեհրանի հիմնական գործիքները կարող են լինել Ռուսաստանին ուղերձներ ուղարկելը հուսալով, որ Կրեմլը հաշվի կառնի դրանք, և մասամբ էլ Հայաստանին իր մտահոգությունները հայտնելը:

Այս համատեքստում Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հրապարակած հոդվածը չափազանց կարևոր է, քանի որ այն ներկայացնում է Հարավային Կովկասում շարունակվող աշխարհաքաղաքական պայքարի վերաբերյալ Իրանի տեսլականի հիմնական ռազմավարական ուղերձները։ Վելայաթին հստակ հայտարարում է, որ Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը կապող ճանապարհ ունենալու հիմնական նպատակը Հայաստանը երկու մասի բաժանելը, Իրանն ու Հայաստանը իրարից անջատելը, Իրանի կապն արտաքին աշխարհի հետ սահմանափակելն ու Իրանի ազատ կապը Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի և Եվրոպա մայրցամաքի հետ խաթարելն է։

Այնուհետև Վելայաթին պնդում է, որ Թուրքիայի և չինական Սինցզյանի միջև կապի ստեղծումը, ոչ այնքան երևակայական պանթուրքական աշխարհի ձևավորում է նշանակում, որքան մի այնպիսի տարածքի ստեղծում, որը կշրջապատի Իրանը հյուսիսից, իսկ Ռուսաստանը՝ հարավից և կտարածի ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածաշրջանում՝ միաժամանակ զգալի խնդիրներ ստեղծելով Չինաստանի համար։ Այս ռազմավարական գնահատականի նպատակը պարզ է՝ նախազգուշացնել Ռուսաստանին, որ եթե Կրեմլը շարունակի նվազեցնել իր ներգրավվածությունը տարածաշրջանում, դա երկարաժամկետ, շատ բացասական հետևանքներ կունենա Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համար։ Միևնույն ժամանակ, այն հնարավորություն է ստեղծում ավելի լավ պատկերացնում կազմել Իրանի ռազմավարական ընկալումների վերաբերյալ. Թեհրանը, Մոսկվան և Պեկինը տարածաշրջանում ունեն համընկնող շահեր և պետք է համատեղ հակազդեն ԱՄՆ-ին:

Իրանցի պաշտոնյաները նույն ուղերձն են հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարին հուլիսի 24-ին Թեհրան կատարած այցի ժամանակ։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին կրկնել է Իրանի դիրքորոշումը, որ տարածաշրջանի երկրները պետք է կարգավորեն տարածաշրջանային խնդիրները, և որ արտաքին ցանկացած միջամտություն միայն կբարդացնի խնդիրները։ Ռաիսին հստակորեն ընդգծել է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները պետք է ընթանան երկու ժողովուրդների շահերից ելնելով և առանց ԱՄՆ-ի և Իսրայելի մասնակցությամբ իրականացվող քաղաքական դավադրությունների։

Այս ուղերձների հիմնական թիրախը Ռուսաստանն է, քանի որ Իրանը շատ լավ հասկանում է, որ Հայաստանի կառավարությունը չի հրաժարվի ամերիկյան բանակցային հարթակից, մանավանդ որ Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հստակ նշել են, որ ողջունում են ԱՄՆ-ի աճող դերը տարածաշրջանում։ Հետաքրքիր է, որ Ռուսաստանը վերջին շաբաթներին զգալիորեն մեծացրել է իր ներգրավվածությունը հայ-ադրբեջանական բանակցություններում։ Կրեմլը հուլիսի 25-ին Մոսկվայում կազմակերպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի վերջնական նպատակը վարչապետ Փաշինյանին և նախագահ Ալիևին Մոսկվա բերելն է՝ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար, ինչը կընդգծի Ռուսաստանի դերը որպես տարածաշրջանում առաջատար խաղացող։

Դժվար է գնահատել, թե ռուսական այս վերջին գործողությունների վրա որքանով են ազդել Իրանի ուղերձները: Սակայն, Իրանի տեսանկյունից, Մոսկվայում Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումն ավելի լավ տարբերակ է, քան դրա տեղի ունենալը Բրյուսելում, Վիեննայում, Ժնևում կամ Վաշինգտոնում։

Հեղինակ՝ Բենիամին Պողոսյան, «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող

Նյութը՝ mirrorspectator.com-ից


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search