Երուսաղեմի մուտքի մոտ առավոտյան հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 2 մարդ զոհվել է, 7 մարդ՝ վիրավորվել։ Վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
Ալմաթիի հյուրատանն առավոտյան բռնկված հրդեհից 13 մարդ է զոհվել։
Իսրայելը հայտարարում է, որ Գազայում հրադադարը կշարունակվի այսօր, այն բանից հետո, երբ որոշ ժամանակ առաջ ստացվել է 10 պատանդ կանանց և երեխաների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն Գազայից ՝ համաձայն հրադադարի համաձայնեցված կանոնների:
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին:
Ուկրաինայի դաշնակիցները պետք է այդ երկրի վրա «պաշտպանական վահան» ստեղծեն, որպեսզի պաշտպանեն նրան ռուսական գրոհներից ձմռան սեզոնին։
Ֆինլանդիայի իշխանությունները հայտարարել են նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 13-ը Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի փակման մասին, բացառություն է արվելու բեռնափոխադրումների համար։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Թուրքիա հետաձգվել է Գազայի հատվածում ստեղծված իրադրության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստի պատճառով․ դա նախագահները քննարկել են հեռախոսազրույցի ընթացքում։
Լրագրողների պաշտպանության կոմիտեն հաստատել է Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր 57 լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների մահը:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ չի ակնկալում, որ 2024 թվականին Ուկրաինայի իշխանությունների հետ զինադադար կկնքվի։
Հյուսիսատլանտյան դաշինքը կմնա տարածաշրջանային դաշինք, սակայն այն պետք է աշխատի հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ՝ արձագանքելով գլոբալ մարտահրավերներին:
Իսրայելը կարող է դիտարկել հրադադարի ռեժիմը ավելի քան 10 օրով երկարաձգելու տարբերակները, եթե կոնկրետ առաջարկներ լինեն, սակայն դրանք դեռ չկան:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձեւ է ընդունել, որով Իսրայելին կոչ է արվում ազատել օկուպացված Գոլանի բարձունքները:
Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Բուրաք Աքչափարն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Այս մասին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից:
Իսրայելական կողմը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ Գազայի հատվածում մարդասիրական զինադադարի շուրջ ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում նոյեմբերի 28-ին ազատ է արձակել 30 պաղեստինցի բանտարկյալի։
ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարները, ինչպես նաև Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը կանչվել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։
Հրադադարի ավարտից հետո Գազայի հատվածում ռազմական գործողությունները լինելու են ավելի ինտենսիվ և տարածվելու են անկլավի ամբողջ տարածքում։
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև երկարաձգված հումանիտար հրադադարը վաղ առավոտյան ուժի մեջ է մտել։
Միացյալ Նահանգները Ռուսաստանում իշխանությունը փոխելու և ներքին անկարգությունների կազմակերպելու ուժեղացող նպատակադրություն է ի ցույց դնում:
Իրանը նախատեսում է մինչեւ իրանական օրացույցի տարեվերջ (2024թ. մարտի 20) տիեզերք ուղարկել 5 նոր արբանյակ։
Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը Ռյազանի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել, հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
Հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Մենք միանշանակ հավատում ենք, որ ԼՂ բնակիչների վերադարձի հնարավորությունը շատ կարեւոր բան է, որ առաջին հերթին նրանց վերադարձի իրավունքը երաշխավորված լինի. եւ երկրորդը, որ ստեղծված լինեն այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն բավարար անվտանգության և ապահովության զգացում, որպեսզի նրանք ցանկանան վերադառնալ:
ամիս
շաբաթ
օր