Դեկտեմբերի 3-ից բժիշկ-վարակաբան և Ֆայդեք Արմենիա հիմնադրամի բժշկական տնօրեն Պաբլո Էլմասյանը մեկնարկել է 600 կմ երկարությամբ 14-օրյա ուլտրամարաթոն՝ ամեն օր վազելով մեկ մարաթոն, միջինը 42.2 կմ՝ միացնելով Արգենտինայի Բուենոս Այրես և Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքները։
Դեկտեմբերի 7-ին Կիևի Սրբոց Նահատակաց մատուռում, ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ, կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի:
Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժումը (SavetheArQ ) պատմական է որակել Երուսաղեմի Լատինական Պատրիարք Նորին Գերազանց Կարդինալ Պիերբատիստա Պիցցաբալլայի հետ հանդիպումը։
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են՝ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հունգարիայի խորհրդարանում հայ համայնքի խոսնակ, պատգամավոր Նիկողոս Հակոբյանին և Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին։
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դուբայում հանդիպեց Արաբական Միացյալ Էմիրությունների հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Նոյեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հետ հանդիպում ունեցավ Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Վատիկանի ներկայացուցիչ Կապրիել Գաչիա Արքեպիսկոպոսը։
Թբիլիսիում կայացել է Վերդոյաններ մշակութային կենտրոնի կողմից կազմակերպած հայ-վրացական մշակութային փառատոն, որի շրջանակներում հանդիսատեսին ներկայացվել է հայկական և վրացական ազգային պարեր:
Երուսաղեմի «Կովերի պարտեզ» հողատարածքի շուրջ ծագած թնջուկը չի հանգուցալուծվում. համայնքը և պատրիարքությունը շարունակում են պայքարել հողատարածքը հայ համայնքին վերադարձնելու համար:
Պոլսում վերաբացվել է Քանդիլի թաղամասի Սրբոց Երկոտասան Առաքելոց եկեղեցին, որը փակվել էր նորոգության աշխատանքների համար։ Վերաօծումից հետո Պոլսի հայոց պատրիարքն անդրանիկ պատարագն է մատուցել:
Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել Մոլդովայի հայ համայնքի համաժողովը, որի արդյունքում համայնքի նախագահ է ընտրվել Կարեն Հովհաննիսյանը:
Եկեղեցու առաջնորդները մտահոգված են օկուպացված Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասում զգալի տարածք գրավելու՝ իսրայելցի վերաբնակիչների փորձերով։
Ֆրանսիան խոր մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում շարունակվող լարվածությանը։
2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած թուրք ազգայնական Օգյուն Սամասթը ազատ է արձակվել:
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը տեղեկացրել է, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գտնվում է իր 16-դարյա պատմության ամենամեծ գոյութենական սպառնալիքի ներքո, և Էքզիստենցիալ-տարածքային վտանգը լիովին տարածվում է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական համայնքների վրա։
Իսպանիայի սոցիալիստ աշխատավորների կուսակցության հյուրընկալմամբ նոյեմբերի 10-11-ը Մալագայում գումարվել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության (Party of European Socialists-PES) կոնգրեսը, որը միջկուսակցական կազմակերպության գլխավոր ժողովն է, որը ճշտում է կազմակերպության քաղաքական առաջնահերթությունները, գործունեության ուղենիշները, ընտրում նոր ղեկավարություն։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իրեն ուղեկցող շքախմբով ուղղվել է Վաշինգտոնի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ հանդիպել է հավատացյաների և եկեղեցու հոգաբարձուների հետ:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և դեպանության դիվանագետները նոյեմբերի 10-ին հյուրընկալել են Մեծի տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել արևելյան, արևմտյան և Կանադայի թեմերի հանդիպումը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը կոնգրեսական Ադամ Շիֆի հրավերով եղել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։ Նա հանդիպումներ է ունեցել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի, նախկին խոսնակ Նենսի Փելոսիի հետ, ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղի 100 000 հայ քրիստոնյա փախստականներին։
Հինգշաբթի, 9 Նոյեմբեր 2023-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը այցելեց Ամերիկայի Միացեալ Նահանգներու քոնկրէսի կեդրոնատեղին Ուաշինկթընի մէջ եւ հանդիպում ունեցաւ քոնկրէսի նախագահ Մայք Ճոնսընի, ապա Քալիֆորնիան ներկայացնող երեսփոխան Ատամ Շիֆին հետ: Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից։
Հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Բելգիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Միշել դը Մաեգդի նախաձեռնության եւ հետեւողականության արդյունքում Բելգիայի ներկայացուցիչների պալատում ամեն տարի դեկտեմբերի 12-ին ազգային հիշատակի օրն է նշվում՝ ոգեկոչելով Բելգիայի կողմից ճանաչված բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը։
ամիս
շաբաթ
օր