Artsakhpress

Սփյուռք

Իտալիայում ՀՀ դեսպանին Բոնիֆացյան ակադեմիայի կողմից հանձնվել է հեղինակավոր Բոնիֆացիոս VIII - 2023 միջազգային մրցանակը

2024թ. փետրվարի 10-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանին Բոնիֆացյան ակադեմիայի կողմից հանձնվեց հեղինակավոր Բոնիֆացիոս VIII - 2023 միջազգային մրցանակը, որը կրում է «..Խաղաղության մշակույթի համար» խորագիրը, հայտնում են Իտալիայում Հայաստանի դեսպանությունից:

Իտալիայում ՀՀ դեսպանին Բոնիֆացյան ակադեմիայի կողմից հանձնվել է հեղինակավոր Բոնիֆացիոս VIII - 2023 միջազգային մրցանակը

Իտալիայում ՀՀ դեսպանին Բոնիֆացյան ակադեմիայի կողմից հանձնվել է հեղինակավոր Բոնիֆացիոս VIII - 2023 միջազգային մրցանակը

13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Անանի քաղաքի Պապական պալատում (քաղաքապետարանի շենքում)։ Նույն միջոցառման շրջանակներում Բոնիֆացիոս VIII մրցանակը շնորհվեց նաև նաև Սուրբ Աթոռի Մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին, Նախարարների խորհրդի (վարչապետի աշխատակազմի) գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկո Վիլանիին, Իտալիայում Լեհաստանի դեսպան Աննա Մարիա Անդերսին։
 
Տարբեր տարիների Հռոմի պապ Բոնիֆացիո VIII –ի անունը կրող այս մրցանակը շնորհվել է տարբեր ականավոր քաղաքական, կրոնական, հասարակական գործիչների, այդ թվում Եվրոպական Խորհրդարանի նախկին նախագահներ Դավիդ Սասսոլիին, Անտոնիո Տայանիին և պարոն Եժի Բուզեկին, Կարդինալ Կոխին, Նոբելյան մրցանակակիր Ռիտա Լեվի Մոնտալչինիին, Իտալիայի վարչապետներ Ջուլիո Անդրեոտիին և Ռոմանո Պրոդիին, նախկին նախագահներ Օսկար Լուիջի Սկալֆարոյին և Կառլո Ազելիո Չամպիին, Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյին, պատգամավոր Ջանի Լետտային, Քաղաքացիական պաշտպանության գործակալության տնօրեն Գուիդո Բերտոլազոյին, տիեզերագնաց Ումբերտո Գուիդոնին, գեներալ Կլաուդիո Գրացիանոյին, ծովակալներ Գուիդո Վենտուրոնիին և Պաոլո Լա Ռոզային և այլոց։
 
Արարողությանը ներկա էր նաև Իտալիայի Գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկը, կրոնական, քաղաքական և զինվորական բարձրաստիճան այրեր։
Մրցանակը դեսպան Համբարձումյանին հանձնեց Բոնիֆացյան ակադեմիայի ռեկտոր Սանտե Դե Անջելիսը։ Պարգևատրման արարողությանը նախորդեց Կարդինալ Ռավազիի՝ «Անհրաժեշտ հումանիզմը գիտության և նոր հաղորդակցության միջև» խորագրով դասախոսությունը, որին հաջորդեցին պարգևատրվածների ելույթները։
 
Դեսպան Համբարձումյանն իր ելույթում երախտիքի խոսք հայտնեց իրեն նման բարձր պարգևի արժանացնելու համար, ներկայացրեց իրավիճակը տարածաշրջանում, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մարտահրավերները, Հայաստանի հանձնառությունը խաղաղության օրակարգին և շեշտավորեց խաղաղության նշանակությունը ողջ Հարավային Կովկասի համար։
 
Դեսպանը նշեց, որ 2020թ. Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ոչ համարժեք դատապարտումն ու երկակի ստանդարտները դարձան աշխարհում հակամարտությունների տարածման պատճառ, ինչի ականատեսն են բոլորը։ Նա ընդգծեց, որ անպատժելիությունը խրախուսում և լեգիտիմացնում է հետագա բռնությունն ու ագրեսիան՝ էլ ավելի հեռացնելով խաղաղությունը, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղն այժմ զրկած է իր բնիկ հայ բնակչությունից, ոչնչացման վտանգվի տակ են նրա հուշարձաններն ու եկեղեցիները:
 
Դեսպանն իր ելույթն ավարտեց հետևյալ խոսքերով «այս մրցանակն ինձ համար զուտ անձնական ճանաչում չէ, այլ՝ այս (խաղաղության) ուղղությամբ Հայաստանի Հանրապետության հանձնառության խորհրդանիշ»,-ասված է հաղորդագրության մեջ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search