Artsakhpress

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում
15 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Փոխնախարարը նշել է, որ վարկային ծրագիրը սկսվել է 2015 թվականից՝ 107 միլիոն դոլար ընդհանուր բյուջեով, որից 88.5 մլն դոլարը վարկային միջոցներ են, իսկ 18.5 մլն դոլարը՝ պետական համաֆինանսավորումն է: Ծրագրի առանցքային ցուցանիշն առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումն է և շուրջ 22.500 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախատեսված է նաև սեյսմիկ շինարարական նորմերի վերանայում: Այն արդեն իրացվել է, և ներկայում ՀՀ նորմատիվային բազան համապատասխանում է 9 միավորին. բոլոր նոր շինարարություններն իրականացվում են այդ նորմատիվային բազայի հիման վրա: Զեկուցողի խոսքով նախատեսվում են նաև սեյսմակայուն շինարարության ուղեցույցի մշակում, շինարարության բնագավառում աշխատող՝ առնվազն 100 մասնագետի վերապատրաստում և այլ գործառույթներ:
Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում արդեն կառուցվել և շահագործման է հանձնվել 16 դպրոց: Ներկայում ընթանում են 20 դպրոցների շինարարական աշխատանքներ, որոնք շահագործման կհանձնվեն մինչև 2026 թվականը: 10 դպրոցի նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են, վերջնաժամկետը 2027 թվականն է:
Ըստ փոխնախարարի՝ 2024 թվականի ընթացքում նախատեսվել է շահագործման հանձնել եւս 7 դպրոց: Բոլոր դպրոցները կկահավորվեն բացառապես նոր, ժամանակակից  գույքով և լաբորատորիաներով: Մինչ այժմ իրականացված աշխատանքների արդյունքում ծախսվել է ծրագրին հատկացված ֆինանսական միջոցների շուրջ 80 տոկոսը: Վաչե Տերտերյանը պարզաբանել է, որ 2015 թվականին արված հիմնավորումները փոփոխվել են: Պատճառներից են դպրոցների ամրացման աշխատանքների փոխարեն նոր դպրոցների կառուցումը,  շինանյութերի գների ու փոխարժեքի փոփոխությունները: Արդյունքում՝ 46 դպրոցների կառուցման ծրագիրն ավարտական փուլին հասցնելու համար նախատեսվում է ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում՝ 66,1 մլն  եվրոյի չափով:
Պատասխանելով պատգամավոր Նարեկ Գրիգորյանի հարցին՝ փոխնախարարը նշել է, որ ի տարբերություն այլ ծրագրերի՝ վերջինս արդյունքահեն է: Ծախսվող գումարները նախնական պայմանավորվածությամբ կձևակերպվեն որպես արտոնյալ վարկեր, եթե ծրագրում ներառված 46 դպրոցները կառուցվեն որակով և ապահովեն աշակերտների անվտանգ կրթական պայմանները:
Ի պատասխան պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին՝ Վաչե Տերտերյանը նշել է, որ 46 դպրոցի շինարարական աշխատանքները կավարտվեն 2027 թվականին. նախագծման փուլում է 10 դպրոց, իսկ 20-ը՝ շինարարության փուլում:
«Սա միայն դպրոցաշինության ծրագիր չէ, սա նաև հանրային անվտանգության և հետճգնաժամային կառավարման բաղադրիչ ունի»,- ասել է փոխնախարարը:
Հանձնաժողովը քննարկել է նաև ««ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատար Ռաֆայել Գևորգյանը:
Ըստ զեկուցողի՝ Գերմանիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի չափով արտոնյալ վարկ՝ Կենտրոնական բանկի ներքո գործող գերմանա-հայկական հիմնադրամի խողովակով: Վարկը կուղղվի վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը: Մայր գումարի մարման ժամկետը 7 տարի է, իսկ ընդհանուր մարման ժամկետը՝ մինչև 2043 թվականն է:
Ծրագրի շրջանակում իրավաբանական անձանց համար սեփական սպառման նպատակով կկառուցվեն մինչև 500 մեգավատ հզորությամբ արևային կայաններ: Մեկ մեգավատ հզորությամբ արևային  կայաններ կկառուցվեն ինքնավար խմբերի և 500 կիլովատ հզորությամբ արևային կայաններ՝ ֆիզիկական անձանց համար:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծերին:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search