Artsakhpress

Սփյուռք

Շարժվեց մի սառույց, որը 12 տարի կանգնած էր․ Հունգարիայի խորհրդարանի հայ պատգամավորը բարձր գնահատեց նախագահի այցը Բուդապեշտ

Նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Հունգարիա շատ կարևոր էր հայ համայնքի համար։

Շարժվեց մի սառույց, որը 12 տարի կանգնած էր․ Հունգարիայի խորհրդարանի հայ պատգամավորը բարձր գնահատեց նախագահի այցը Բուդապեշտ

Շարժվեց մի սառույց, որը 12 տարի կանգնած էր․ Հունգարիայի խորհրդարանի հայ պատգամավորը բարձր գնահատեց նախագահի այցը Բուդապեշտ
14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս մասին ասաց Հունգարիայի խորհրդարանի հայ փոքրամասնության ներկայացուցիչ Նիկողոս Հակոբյանը՝ ամփոփելով նախագահի այցը Բուդապեշտ։  
«Նախագահի այցը շատ կարևոր էր Հունգարիայի հայ համայնքի համար, քանի որ երկար տարիներ չկային դիվանագիտական հարաբերություններ։ Հույս ունենք, որ նախագահի այցը հետագայում խթան կհանդիսանա աշխուժացնելու երկու երկրների միջև կապերը թե՛ մշակույթի, թե՛ գիտության, թե՛ առևտրի ոլորտներում։  Բոլորիս համար մեծ պարծանք էր նախագահի այցը․ վերջապես Հունգարիայում ապրող հայերը հասկացան, որ շարժվեց մի սառույց, որ 12 տարի կանգնած էր։ Հուսով ենք, որ այդ այցը սկիզբն է մեր բարեկամական կապերի զարգացման առումով»,- ընդգծեց Հակոբյանը։
Այս համատեքստում Հունգարիայի խորհրդարանի պատգամավորը կարևորեց հայ համայնքի աշխատանքը։
«Ինչպես Հայաստանի նախագահը նշեց, Հայաստանը պետք է բոլոր պետությունների հետ ունենա լավ հարաբերություններ։ Չմոռանանք, որ հուլիսից Հունգարիան է ստանձնելու ԵՄ նախագահությունը, և դա շատ կարևոր նշանակություն ունի մեզ համար։ Որպես հայ համայնք՝ մենք էլ այստեղ շատ աշխատանք ունենք իրականացնելու»,- ասաց Հակոբյանը։
Հարցին, թե Հայաստանը ի՞նչ ուղղությամբ պետք է աշխատի Հունգարիայի հետ հարաբերությունները զարգացնելու համար, Հակոբյանը պատասխանեց․
«Գաղտնիք չէ՝ Հունգարիան շատ լավ հարաբերություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Մենք պետք է շատ նրբորեն կարողանանք հետ բերել կորցրած բալանսը։ Դա շատ կարևոր է մեզ համար։ Տարիներ շարունակ Հունգարիան շատ ճկուն քաղաքականություն է վարում՝ ինչպես Հայաստանն է կարևոր Հունգարիայի համար մշակութային, կրոնական առումով, այնպես էլ Թուրքիան ու Ադրբեջանը՝ բիզնեսի և առևտրի առումով։ Այդ իսկ պատճառով մենք պետք է լինենք զգոն ու աշխույժ»,- շեշտեց Նիկողոս Հակոբյանը։
Պատգամավորի խոսքով՝ Հունգարիան շատ վաղուց էր պատրաստակամ հայ-հունգարական հարաբերությունները վերականգնելու հարցում։ 
«Շատ անգամ հունգարական կողմը հայ համայնքին էր խնդրում, որպեսզի մենք լինենք հարաբերությունների վերականգնման կամուրջը և կարողանանք այդ հարաբերությունները շտկել: Հունգարիան միշտ դիմել է հայ համայնքին, որպեսզի դիվանագիտական կապերը նորից վերականգնվեն և երկու պետությունների միջև լինի առևտուր և շարժ։ Ինչպես Հայաստանի նախագահն ասաց, քաղաքականության մեջ պետք է լինել պրագմատիկ և ճկուն»,- եզրափակեց Հակոբյանը։ 
Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները, որոնք հաստատվել էին 1992թ. փետրվարի 26-ին, կասեցվել էին 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո։ 2022թ դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները։ 2023թ. կայացել է Սիյարտոյի այցը Հայաստան։ Փետրվարի 5-7-ը պաշտոնական այցով Հունգարիայում էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search