Artsakhpress

Վերլուծական

«Անկարան լավատեսության իմիտացիա է ստեղծում». Շահան Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

«Անկարան լավատեսության իմիտացիա է ստեղծում». Շահան Գանտահարյան

«Անկարան լավատեսության իմիտացիա է ստեղծում». Շահան Գանտահարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
- Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրաժարվել է հանդիպել Թուրքիայի նախագահի հետ։ Սա ի՞նչ հետևանք կարող է ունենալ Սիրիա-Թուրքիա հարաբերությունների վրա, և ի՞նչ ազդեցություն՝ տարածաշրջանի վրա։
- Դամասկոս-Անկարա հարաբերությունների սառեցումը, ապասառեցման միտումների տեսանելիությունը և հռետորաբանության ներկա տոնայնությունը անպայման պետք է դիտարկել Անկարա-Մոսկվա հարաբերությունների վայրիվերումների հետ պայմանավորվածությամբ։ Հիշենք Մոսկվայում կայացած քառակողմ հանդիպումը և այնտեղ Դամասկոսի ներկայացուցչի հնչեցրած խիստ պայմանները Անկարային։ Դամասկոսն այժմ ասում է, որ առաջնային օրակարգը Անկարայի հետ պիտի լինի թուրքական զորքերի հեռացումը սիրիական տարածքներից։ Առաստաղի՝ նման բարձրացում չէր լինի առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու։ Իսկ դա արդեն Մոսկվա-Անկարա ռազմաքաղաքական առևտրի կարևորագույն թեմաներից է։
- «Հացահատիկային գործարքի» վերսկսման հավանականություն տեսնու՞մ եք, և ի՞նչ է ակնկալում Ռուսաստանը, որ վերսկսի գործարքը։
- Ըստ էության, սա ևս մարդասիրական, համաշխարհային սննդի բնույթ ունի, սակայն քաղաքական մեծ առևտրի համար օգտագործելի խաղաթուղթ է։ Ամեն ինչ կախված է հրադադարի թեական համաձայնությունից, Արևմուտքի կողմից Ուկրաինային շարունակվող տարաբնույթ օժանդակությունների ծավալից և, մեծ հաշվով, հավաքական Արևմուտք-Ռուսաստան պարանաձգություններից և, ենթահաշվով, Մոսկվա-Անկարա «բազարից»։ Այս բոլոր հանգամանքները նկատի ունենալով՝ չեմ կարծում, որ արագ կվերսկսի գործարքը։
- Էրդողանն, անդրադառնալով Հարավային կովկասում տիրող իրավիճակին, նշել է, որ այս պահին «Հարավային Կովկասում մնայուն խաղաղության կարևոր հնարավորություն է ստեղծվել»: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունը․ մեսիջն ու՞մ է ուղղված։
- Առաջին անգամը չէ, որ պաշտոնական Անկարան նման «լավատեսություն է» հաղորդում։ Կարծում եմ՝ իմիտացիա է, և ավելի շուտ՝ թուրք-ադրբեջանական շտապողականությանը նպաստող հայտարարություն։ Միաժամանակ, հայկական կողմն վրա պատասխանատվություն բարդելու քայլ։ Իբր, գործընթացը գնում էր նորմալ հունով, սակայն հայկական կողմը իրենից ակնկալված քայլերը չի իրականացնում։
- Ադրբեջանական կողմը, խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին, ասել է, որ հարցն արհեստական քաղաքականացվում է։ Նրանք ասում են՝ երբ սոված եք, չպետք է պայմաններ թելադրեք ու տարբերություն դնեք, թե որ ճանապարհով է հասնելու սպասված սննդամթերքը։ Ադրբեջանի այս հայտարարությունները Հայաստանի համար ավելի չե՞ն բարդացնում իրավիճակը, քանզի այս ձևակերպումները տեղավորվում են հումանիտար խնդիրների համատեքստում։
- Սա արդեն հակասում է էրդողանական «լավատեսությանը» և խնդիրների պատասխանատվությունը դնում հայկական կողմի վրա։ Պարզ է մանիպուլյացիայի նպատակը։ Աղդամի կամ Ֆիզուլիի մարդասիրական ճանապարհի ծրագիրը պարզապես Ադրբեջանի առաջ քաշած ինտեգրացիայի օրակարգն է։ Ըստ էության, խոսում են մարդասիրականից, սակայն փորձում իրականացնել զուտ քաղաքական օրակարգ։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search