Artsakhpress

Վերլուծական

«Հայկական կողմի անմիջական օրակարգը՝ վերջ տալ Ադրբեջանի անպատժելիությանը». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

«Հայկական կողմի անմիջական օրակարգը՝ վերջ տալ Ադրբեջանի անպատժելիությանը». Գանտահարյան

«Հայկական կողմի անմիջական օրակարգը՝ վերջ տալ Ադրբեջանի անպատժելիությանը». Գանտահարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
- ԱՄՆ պետքարտուղարության կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն տարածաշրջանում է։ Ի՞նչ է նշանակում այս այցելությունը այս փուլում։
- Կա որոշակի շտապողականություն ԱՄՆ միջնորդությամբ խաղաղության բանակցությունները ակտիվացնելու և գուցե խաղաղության պայմանագիր ստորագրել տալու ուղղությամբ։ Սրա դիմաց Մոսկվան հայտարարում է, որ կողմերը պատրաստ չեն խաղաղության համաձայնագիր ստորագրելու։ Պարադոկսալ իրավիճակ է ․  Աշխարհաքաղաքական հակամարտություն է գնում խաղաղության հանգելու կարգախոսով։ Իհարկե խաղաղությունը նպատակը չէ գլխավոր խաղացողների համար, այլ միջոց՝ տարածշրջանում ազդեցության գոտիի ձևաւորման համար։
- ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին նշել է, որ խաղաղության պայմանագիրը հասանելի դարձնելու համար երկու կողմերը պիտի գնան դժվարին փոխզիջումների։ Ամերիկյան կողմը Ադրբեջանից ի՞նչ դժվարին փոխզիջումներ է ակնկալում։
- Կարճաժամկետ կտրվածքով տեսանելի է ադրբեջնական «զիջում»֊ը։ Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի մասին կատարված պաշտոնական լրահոսում ակնարկ կար այլընտրանքային ուղու մասին և այնտեղ խոսվում էր համարձակ փոխզիջումներից։ Դա այնպես է հասկացվում, որ Բաքուն կզիջի բացել Բերձորի միջանցքը, որի դիմաց հայկական կողմը կընդունի մարդասիրական օժանդակություն ընկալել Աղդամի ճանապարհով, ինչը զուտ ադրբեջանական օրակարգ է։ Դա համարկումի օրակարգն է, որը ԱՄՆ պատկերացումով պիտի ընթանա միջազգային նոր գործիքակազմի երաշխավորությամբ։ Բայց կարծում եմ, որ Աղդամի անուղղակի ակնարկը Բլինքենի կողմից ավելի հեռուներն է գնում։ Դա ըստ էության եռակողմ պայմանավորվածության չեղարկմանը միտված քայլ է։
- Հայաստանի կողմից հումանիտար բեռների դեպի Արցախ ուղարկելուն հաջորդեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Հայաստան տեղափոխվող քաղաքացու առևանգումը Ադրբեջանի կողմից։ Այս երկու գործողությունների միջև կապ տեսնու՞մ եք։
- Մարդասիրական բեռների դեպի Արցախ ուղարկումը Բաքուն որակեց սադրանք։ Եվ իր մոտեցումով սադրանքով է պատասխանում՝ առևանգելով Կարմիր խաչի միջոցով տեղափոխվող Արցախի քաղաքացին։ Սա վկայում է այն իրականության մասին, որ Բաքուն ցանկացած պահի կարող է անցակետից առևանգել որևէ տեղափոխվողի։ Նոյեմբերյան պայմանավորվածությունում ազատ տեղաշարժի մասին կետ կա, ինչը կոշտ կերպով խախտում է Բաքուն՝ սկսելու համար անցակետ տեղադրելով։
- Ադրբեջանական կողմը ակնկալում է, որ Հայաստանը աջակցի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի շահագորումը, եթե ցանկանում է խաղաղություն։ Ինչպես նաև պահանջում է գերծով ապացուցել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ի՞նչ պետք է անի Հայաստանը։
- Կարծում եմ երկու հիմնարար ուղղություն ներկա պահին պիտի անի հայկական կողմը։ Նախ ռուսական կողմից  անվերջ պահանջի հարգել եռակողմ պայմանավորվածությունը՝ ընդգծելով, որ չի կարելի անցնել այլ համաձայնությունների, երբ Բաքուն չի հարգում արդեն իսկ համաձայնածը։ Եռակողմի շրջանակները պահպանելը բխում է նաև Մոսկվայի շահերից և այստեղ՝ ռուսական և հայկական շահերի համատեղման տեսանելի կետ կա։ Երկրորդ ուղղությունն այն է, որ միջազգային հանրությունից պիտի պահանջի Արդարադատության միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի միջանկյան որոշումների անհապաղ իրականացումը։ Պատժամիջոցների որդեգրումը միջազգային ընտանիքի կողմից պիտի լինի հայկական կողմի ռազմավարական նպատակը։ Այս առումով քաղաքական պահի հասունացման դեպքում Բաքուն կարող է հայտնվել մեկուսացման մեջ․ դեռ այդ պահը չի երևում՝ այդուհանդերձ կա միջազգային կոնսենսուս դեռ դեկլարատիվ հարթության վրա՝ Բաքվի պաշարումը վերացնելու պահանջով։
- ՌԴ ԱԳՆ 4-րդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև հապճեպ ու կոպտորեն նախապատրաստված խաղաղության պայմանագիրը նոր կոնֆլիկտների հիմք կարող է դառնալ: Ռուսաստանը խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելով ի՞նչ նպատակ է հետապնդում։
- Ռուսաստանի նպատակը արգելակել է ԱՄՆ, ԵՄ կամ միջազգային որևէ ձեւաչափով հակամարտության հանգուցալուծման գործընթացի ներգրավումը։ Մոսկվայի հայտարարությունների բովանդակության մեխն այն է, որ գետնի վրա Մոսկվան է, որը պատերազմը կանգնացրել է, ինքն է հրադադարի պայմանավորվածություն ապահովել և ինքն է, որ պիտի շարունակի ղեկավարել խաղաղության համաձայնության բանակցությունները։ Սա իհարկե հեշտ ու հեզասահ չի լինելու․հավաքական Արևմուտքն արդեն ներկայություն ունի տաածաշրջանում՝ ամենատարբեր տեսքով և հստակ ուղերձներ  է փոխանցում։ Տարածշրջանում գործընթացները չեն ընթանալու զուտ Ռուսաստանի ճշտած խաղի կանոններով։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search