Սպառազինման մատակարարումների մասին հաղորդագրություններով Ադրբեջանը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել Հայաստանի վրա։
Քաղաքագետ․ Սպառազինման մատակարարումների մասին լուրերով Ադրբեջանը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել Հայաստանի վրա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նման տեսակետ է արտահայտել ռուս քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը, NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ավստրիայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման նախօրեին ադրբեջանական գերատեսչության հերթական հաղորդագրությունը Ռուսաստանից սպառազինման մատակարարման մասին։
«Քաղաքական ճնշում։ Այլ կերպ բացատրել հնարավոր չէ»,- նկատեց փորձագետը։ Նրա խոսքով, թե որքանով են հաջողված ադրբեջանական կողմի գործողությունները՝ հայկական հասարակությունում հակառուսական լարվածություն ստեղծելու հարցում, ավելի լավ է ներսից դատել։ «Դիվանագիտական մակարդակի վրա ճնշման հաջողության մասին կարելի է դատել բանակցությունների արդյունքներով»-նկատեց փորձագետը, միաժամանակ ուժեղ կասկած արտահայտելով , որ այն կարող է հաջող լինել։
Խոսելով սպառազինումների բուն մատակարարումների մասին՝ Ալեքսանդր Խրամչիխինը հիշեցրեց, որ դրանք ավելի վաղ կնքված պայմանագրեր են։ «Նոր համաձայնագրերի մասին ոչինչ չեմ լսել»,- նկատեց փորձագետը։