Անցյալ տարվա քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ եթե Բաքվին չհաջողվի նվաճել Ղարաբաղը բլիցկրիգի միջոցով, ապա ուժի միջոցով խնդրի լուծումը եւս չի հաջողվի:
Քաղաքագետ. Գերտերությունները թույլ չեն տա Ղարաբաղում նոր «թեժ կետի» առաջացում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը սեպտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Գերտերությունները թույլ չեն տա նոր օջախի առաջացում արդեն գոյություն ունեցողի կողքին: Եվ Ադրբեջանը չունի համապատասխան ռեսուրսներ: Պատահական չէ, որ Ալիեւը դիմեց Պուտինին, իսկ վերջինս՝ Սարգսյանին ռազմական գործողությունները դադարեցնելու համար»,- նշել է քաղաքագետը:
Նա հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը տարածքներ է ցանկանում՝ առնվազն 5-7 շրջան: Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է՝ նախքան տարածքներ վերադարձնելը ամեն ինչ պետք է հստակ սահմանված լինի եւ տրվեն միջազգային երաշխիքներ: Միեւնույն ժամանակ, Միհրանյանը համաձայն չէ «ոչ մի թիզ հող» տեսակետի հետ: «Ո՞ւր է տանում այս դիրքորոշումը: Նման մոտեցումը անպատասխանատու կլիներ»,- կարծում է Միհրանյանը: