Artsakhpress

Քաղաքական

Հայաստանը ցույց է տալիս, որ Թուրքիան Հարավային Կովկասում հայտարարություններ անելու առիթ չունի. քաղաքագետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից Թուրքիային վերջնաժամկետ ներկայացնելուց հետո կարելի էր սպասել, որ այդ երկիրը ոչ ադեկվատ կերպով կարձագանքի։

Հայաստանը ցույց է տալիս, որ Թուրքիան Հարավային Կովկասում հայտարարություններ անելու առիթ չունի. քաղաքագետ

Հայաստանը ցույց է տալիս, որ Թուրքիան Հարավային Կովկասում հայտարարություններ անելու առիթ չունի. քաղաքագետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսինքն՝ կստեղծի մի իրավիճակ, ուր կսրի քաղաքական դիսկուրսը, և  դա իրեն հնարավորություն կտա պարզ ճակատով դուրս գալ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացից՝ ի վերջո տապալելով այդ գործընթացը և արձանագրությունները չվավերացնելով։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիի այն հայտարարությանը, թե «Արցախն ադրբեջանական հող է, և այն պետք է ազատագրել Հայաստանի օկուպացիայից»։

«Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է և նրան սատարում է ոչ միայն քաղաքական հայտարարություններով, այլև աջակցություն է ցուցաբերում տնտեսական և ռազմական ոլորտներում։ Բայց Արցախյան հակամարտության կարգավորմանը նման կերպով միջամտելու հնարավորություն Թուրքիան չունի։ ՀՀ արտգործնախարարության արագ արձագանքը հենց սրանով էր պայմանավորված։

Մենք միանգամից ցույց ենք տալիս, որ Թուրքիան Հարավային Կովկասում հայտարարություններ անելու և միջամտելու առիթ և հնարավորություն չունի։ Մենք միանգամից ցույց ենք տալիս, որ այն ձևաչափը, որտեղ քննարկվում է ղարաբաղյան հիմնախնդիրը և բուն քննարկումները որևէ առնչություն չունեն Թուրքիայի պաշտպանության նախարարի կողմից հնչեցված հայտարարությունների հետ»,- նշեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ պահը չէ՞, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը ևս հայտարարի, որ Թուրքիան իրավունք չունի միջամտելու հակամարտության կարգավորման հարցին, Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց՝ պետք է անել հնարավոր ամեն ինչ՝ Հարավային Կովկասում կասեցնելու Թուրքիայի ակտիվությունը։

«Պետք  է հաշվի առնել, որ այդ երկրի հայտարարությունները միակողմանի և հակամարտության կարգավորմանն իսկապես վնասող բերող հայտարարություններ են։ Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իսկապես հետաքրքրված են տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ, պետք է օգտագործեն բոլոր մեխանիզմները Թուրքիային հետ պահելու և նրա ակտիվությունը Հարավային Կովկասում կասեցնելու նպատակով։

Հակառակ պարագայում Թուրքիայի ջակցությունը կարող է ոգևորություն առաջացնել Ադրբեջանում, և նրանք փորձեն կրկին լարել առաջնագծում տիրող իրավիճակը։ Ինչպես հիշում  ենք, անցած տարի ապրիլյան պատերազմին նույնպես նախորդել է Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում»,- ամփոփեց քաղաքագետը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search