ՌԴ նախագահի` ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երևան այցի նախօրեին նրա օգնական Ուշակովի հայտարարությունը, որ Մոսկվան մեծ լավատեսություն չունի մոտ ապագայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, գուցե պատահականություն է, գուցե ոչ:
Ուշակովը լավատես չէ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, քանի որ այս փուլում ՌԴ-ն դրանում շահագրգռված չէ. քաղաքագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Tert.am –ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը` պատասխանելով հարցին, թե ՌԴ նախագահի օգնական Ուշակովի հայտարարությունը ՌԴ նախագահի Հայաստան այցի նախօրեին պատահականությո՞ւն էր, թե՞ հատուկ «մեսիջ», ու եթե այո՝ ո՞ւմ էր ուղղված:
«Միգուցե այստեղ` Երևանում, այս հարցով փակ քննարկումներ են սպասվում, և, կարծում եմ, դրա համար է հայտնել: Բայց կարող է և պատահականություն է»,- ասաց Աղասի Ենոքյանը:
Հիշեցնենք, որ Յուրի Ուշակովը՝ նշելով, որ Մոսկվան կշարունակի աշխատանքը Երևանի և Բաքվի հետ, բառացիորեն ասել էր. «Ես չէի ասի, թե մենք մեծ լավատեսություն ունենք մոտ ժամանակներս այդ հակամարտության կարգավորման առիթով: Բայց մենք, բնականաբար, կշարունակենք հետևողական աշխատանքը և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ»,
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է նշանակում Մոսկվայի այս հայտարարությունը, քաղաքագետը պատասխանեց. «Սա ընդամենը նշանակում է, որ Ռուսաստանը հիմա շահագրգռված չէ հակամարտության կարգավորման հարցում՝ այն պարզ պատճառով, որ չի կարողանում հակամարտությունը կարգավորել իր ուզած ձևով»: