Artsakhpress

Քաղաքական

Ռուս քաղաքագետի խոսքով Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով

«Ռուս-հայկական գործակցությունը. Ներկա վիճակն ու հեռանկարները» թեմայով հոկտեմբերի 17-ին, և՛ Երևանից, և՛ Մոսկվայից տարբեր բանախոսներ տեսազանգի միջոցով քննարկում էին մի շարք հարցեր։

Ռուս քաղաքագետի խոսքով Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով

Ռուս քաղաքագետի խոսքով Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննարկման մասնակիցները հիմնականում անդրադարձան ռուս-հայկական համագործակցությանը, որը զարգանում է մի շարք ոլորտներում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում, տարբեր ինտեգրացիոն միավորումների շրջանակում։ 

Լրագրողների հետ հանդիպմանը Երևանից ներկա էին ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նախագահ, ռազմական փորձագետ, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը, ԵՊՏՀ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը, և Մոսկվայից՝ ՌԳԱ Համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը և այլք։ 

Ալեքսանդր Կռիլովը, որ քննարկմանը մասնակցում էր տեսազանգի միջոցով, անդրադառնալով Երևանում կայացած ՀԱՊԿ նստաշրջանի ժամանակ արված Լեռնային Ղարաբաղին վերաբերող հայտարարությանը, ասաց.

«ՀԱՊԿ անդամների այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, պարզ է՝ վերաբերում է հատկապես այն կողմին, որը խախտում է հրադադարի ռեժիմը։ Անվտանգության մեխանիզմները լուրջ գործիք կլինեն, որովհետև դրանցից հետո Ադրբեջանը չի ասի, թե իր գործողությունները պատասխան էին ինչ-որ ագրեսիվ գործողությունների»։ 

Գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը, անդրադառնալով Ղարաբաղյան հարցին, նշեց, որ ցանկանում է, որպեսզի մեր երկրները ընդհանուր հայտարար գտնեն այս հարցերի շուրջ. «Երբ տեսնում եմ, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է մատակարարում մեր թշնամուն, այնտեղ բարձրաստիճան պաշտոնյաներ են այցելում Ռուսաստանից։ Իսկ ի ՞ նչ է նշանակում զենք վաճառել։ Դա արդեն կոնտակտ է ստեղծում այդ երկրների միջև։  Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ, շատ դժվար է երիտասարդ տղային համոզել, ով մեծացել է այստեղ, Խորհրդային Միության փլուզումից հետո, որ իր ուղղությամբ կրակում են ռուսական զենքերով։ Մենք չենք կարող համոզել նրան, որ այդ ամենի հետ պետք է համակերպվել և, որ դա ուղղակի բիզնես է։ Ինչպես Ռուսաստանն է ասում «եթե մենք չվաճառենք, Ադրբեջանը մեկ այլ երկրից կգնի զենքերը»։ Այդ փաստարկը Երևանում արդեն համոզիչ չէ։ Մեր նախագահ Սերժ Սարգսյանը արդեն ասել է այդ մասին։ Եթե երկրի առաջին դեմքն է ասում այդ մասին, պետք է հաշվի նստել այդ փաստի հետ»։ 

Ալեքսանդր Կռիլովը համաձայնեց, որ ապրիլին  իրոք հսկայական բացթողումներ են եղել. «Կարծում եմ՝ ռուսական կողմը դրանից համապատասխան հետևություններ արեց, ու վերջին ռազմական շքերթին տեսանելի էր՝ ինչ եղանակով նման իրավիճակը կհաղթահարվի։ Հայկական կողմն էլ համապատասխան քայլեր չարեց զինուժի բալանսը պահպանելու համար։ Բայց ապրիլյան դեպքերը շատ բան փոխեցին։ Հիմա շփման գծում անվտանգության մեխանիզմների տեղադրումը կարևոր նշանակություն կունենա, ու իրավիճակն այնքան լարված չի լինի, ինչքան նախկինում»։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search