Artsakhpress

Միջազգային

Լիբանանից արաբական երկրներին կոչ են արել օգնել դադարեցնել Սիրիայի վրա Իսրայելի հարվածները

Լիբանանից արաբական երկրներին կոչ են արել օգնել դադարեցնել Սիրիայի վրա Իսրայելի հարվածները:

Լիբանանից արաբական երկրներին կոչ են արել օգնել դադարեցնել Սիրիայի վրա Իսրայելի հարվածները

Լիբանանից արաբական երկրներին կոչ են արել օգնել դադարեցնել Սիրիայի վրա Իսրայելի հարվածները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջազգային հանրությունը եւ արաբական երկրները պետք է ջանքեր ներդնեն եւ դադարեցնեն Սիրիայի վրա Իսրայելի հարվածները, հայտարարել է լիբանանցի պատգամավոր Ալի Ասեյրյանը, NEWS.am-ի փոխանցմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 
«Երկրները Սիրիայում սովորական կյանքը վերադարձնելու ուղղությամբ աշխատելու փոխարեն՝ ի դեմս իրենց կառավարողների շարունակում են Սիրիայի դեմ անհեթեթ պատերազմը, որը տառապել է իսրայելական ագրեսիայի պատճառով, վերջին անգամ՝ անցյալ գիշեր: Սա հաստատում է Իսրայելի հարձակումները դադարեցնելու համար միջազգային հանրության եւ արաբական պետությունների ջանքերի ներդրման անհրաժեշտությունը»,- NNA ազգային գործակալության փոխանցմամբ՝ ասել է լիբանանցի պատգամավորը:
Ասեյրյանը շեշտել է, որ «ՄԱԿ-ն պետք է քննություն հանձնի՝ իր որոշումների հանդեպ տարածաշրջանի բնակիչների վստահությունը վերադարձնելու համար»:
Անցած գիշեր իսրայելցի զինվորականները հարվածներ են հասցրել Սիրիայում Իրանական պահեստների վրա, որոնք կրակ են բացել ռմբակոծությանը մասնակցած օդանավերի ուղղությամբ: Հարձակումը, որի նման հարձակում անցյալ տարվա մայիսից չէր եղել, զինվորականներն անվանել են նախօրեին գրանցված Գոլանի բարձունքները հրթիռակոծելու փորձի պատասխան:
Երկուշաբթի ՌԴ պաշտպանական վարչության ազգային կենտրոնից հայտնել են, որ Իսրայելի ՌՕՈՒ-ն երկուշաբթի գիշերը Սիրիայի տարածքի վրա ավիահարվածներ է կատարել արեւմտյան, հարավարեւմտյան եւ հարավային ուղղություններով, զոհվել է 4, վիրավորվել 6 սիրիացի զինվորական:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Search