Artsakhpress

Միջազգային

Իսրայելը պատասխան օդային հարված է հասցրել Լիբանանի ուղղությամբ

Իսրայելական զորքերն օդային հարված են հասցրել Լիբանանի հարավին՝ ի պատասխան այդտեղից սահմանամերձ ռազմական բազայի և զինտեխնիկայի ուղղությամբ արձակված մի քանի հակատանկային հրթիռներին:

Իսրայելը պատասխան օդային հարված է հասցրել Լիբանանի ուղղությամբ

Իսրայելը պատասխան օդային հարված է հասցրել Լիբանանի ուղղությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, գրում է Times of Israel-ը՝ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը հղումով:

«Լիբանանից մի քանի հակատանկային հրթիռ է արձակվել Իսրայելի զինվորական բազայի և զինտեխնիկայի ուղղությամբ: Իսրայելի պաշտպանության բանակը պատասխանում է Լիբանանի հարավում կրակի օջախների և այլ թիրախների ուղղությամբ հարվածներով»,- ասված է հայտարարությունում:

Տուժածների, ավերածությունների և պատասխան գործողությունների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:

Պետական «Կան» ռադիոկայանի հաղորդմամբ՝ իսրայելական ուժերը սահմանից մինչև 4 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերում ռմբապաստանները թիրախավորելու կարգադրություն են ստացել:

Նշենք, որ կրակոցները նախորդել էին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման՝ Սիրիայի ուղղությամբ վերջերս հասցված օդային հարվածների ժամանակ մի քանի ակտիվիստի մահվան և Բեյրութի տարածքում անօդաչու սարքի թռիչքի համար Իսրայելից վրեժ լուծելու սպառնալիքներին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-: 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Search