Artsakhpress

Միջազգային

Իսրայելն Արևմտյան Երուսաղեմի սահմանին մոտ «ապօրինաբար» կառուցված պաղեստինյան տներ է ապամոնտաժել

Իսրայելն ապամոնտաժել է Հորդանան գետի արևմտյան ափի մոտ՝ Արևմտյան Երուսաղեմի սահմանին կառուցված «ապօրինի» տները, որտեղ  17 պաղեստինցի է ապրում:

Իսրայելն Արևմտյան Երուսաղեմի սահմանին մոտ «ապօրինաբար» կառուցված պաղեստինյան տներ է ապամոնտաժել

Իսրայելն Արևմտյան Երուսաղեմի սահմանին մոտ «ապօրինաբար» կառուցված պաղեստինյան տներ է ապամոնտաժել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է BBC-ն:
Տների բնակիչները հայտնել են, որ իրենք կառուցման համար պաղեստինյան իշխանություններից թույլտվություն են ունեցել, մինչդեռ Իսրայելի գերագույն դատարանը եզրակացրել է, որ պաղեստինցիները խախտել են շինարարության արգելքը:
Տների ապամոնտաժման գործողությունը տեղի է ունեցել Վադի Հումմուս գյուղում: Գործողությանը շուրջ 700 իսրայելցի ոստիկան և 200 զինվոր է մասնակցել:
Հաղորդվում է, որ գործողությունների հետևանքով տուժել է ևս 350 պաղեստինցի, որոնք տվյալ տարածքում տուն են ունեցել կամ կառուցման աշխատանքներ են տարել:
Եվրամիությունը կոչ է արել Իսրայելին անհապաղ դադարեցնել շինությունների ապամոնտաժումը՝ ընդգծելով, որ նման քաղաքականությունը ոչնչացնում է խաղաղության հաստատման հեռանկարները:
Իսրայելը Հորդանան գետի արևմտյան ափը գրավել է 1967թ.-ի Վեցօրյա պատերազմի ժամանակ, իսկ ավելի ուշ բռնակցել է Երուսաղեմի արևելյան մասը:  Միջազգային իրավունքի համաձայն՝ երկու տարածքներն էլ շրջափակված են համարվում:
Այսօր իրականացված ապամոնտաժման գործողությունները քննարկումների տեղիք են դարձել, քանի որ ապամոնտաժված շինությունները գտնվել են պաղեստինյան իշխանության իրավասության տակ, սակայն արգելապատնեշի մյուս՝ Իսրայելին պատկանող կողմում են եղել:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Search