Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի երեկոյան տեսակոնֆերանսի ձևաչափով բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին զեկույցում նշել է, որ Հյուսիսային Կորեային ուրանի հարստացման հարցում կասկածելու հիմքեր կան:
Չինաստանում վթարի է ենթարկվել օդերևութաբանական ծառայության ինքնաթիռը, որում եղել է 5 աշխատակից:
Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիեկոն Ադրբեջանի օրենսդիր իշխանության ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ քննարկել է արցախյան հակամարտության ընթացքում գերի ընկած հայ կանանց հայրենիք վերադառնալու հնարավորությունը։
Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի և իր ազդեցությունն օգտագործելու համար:
Թուրքիան և Ադրբեջանը բացի ռազմական ոլորտից շարունակում են նոր համաձայնագրեր կնքել տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման ուղղությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեսակամրջի համար:
Երկրի վրա G2 միջին մակարդակի մագնիսական փոթորիկ է սկսվել:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնը լքելուց հետո առաջին հրապարակային ելույթում հայտարարել է, որ գործող նախագահ Ջո Բայդենն արդեն հասցրել է դառնալ ԱՄՆ-ի պատմության վատագույն նախագահը:
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան երկուշաբթի օրը խոստովանել է, որ իր ավագ որդու` բարձրաստիճան պաշտոնյաների հետ շփումների հետ կապված սկանդալը լրջորեն խաթարում է հասարակության վստահությունը կառավարության ղեկավարի նկատմամբ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վարկանիշն ընկել է պայմանավորված այն փաստով, որ ընտրողները նրա գործողություններում նախորդների քաղաքականությունից իրական տարբերություններ չեն տեսնում։
Սալվադորի ընդդիմությունը դիմել Է երկրի Գերագույն ընտրական դատարան՝ հանրապետության նախագահ Նայիբ Բուկելեի դեմ գանգատով՝ նրան մեղադրելով Օրենսդրական ասամբլեայի (միապալատ խորհրդարան) պատգամավորների ընտրությունների օրը ընտրական օրենսդրության խախտման մեջ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն մարտի 1-ին Իրանին մեղադրել Է անցյալ շաբաթ Օմանի նեղուցում հրեական պետությանը պատկանող Helios Ray նավի վրա հարձակման մեջ:
Ռազմական ոլորտում ռուս-չինական հարաբերություններն առանձնահատուկ բնույթ ունեն և հիմնովին տարբերվում են ռազմական դաշնակցային հարաբերություններից, որոնք գոյություն ունեն որոշ երկրների միջև։
Ռուսական «Արկտիկա-Մ» մոնիթորինգային արբանյակը դուրս է եկել ուղեծիր:
Բուլղարիան բաց կթողնի ՆԱՏՕ-ի Poseidon 21 զորավարժությունները Սև ծովում՝ նավի անձնակազմի անդամների կորոնավիրուսով վարակվելու պատճառով:
Թուրքիայում արտաքին գործերի նախարարություն է կանչվել երկրում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆերազմենդը:
Այսօր Վրաստան կայցելի Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Այցի շրջանակներում Եվրախորհրդի նախագահը հանդիպումներ կունենա՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:
Հնդկաստանը տեիզերք է ուղարկել 19 արբանյակներով PSLV-C51 հրթիռակիրը, հայտնել է Տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպությունը:
Ռուսական ռազմատիեզերական ուժերի Մի-35 ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սիրիայում:
«Էխո Բաքու» եւ այլ հարթակներում թափ է հավաքում քննարկումն...
Արցախում կրթական քաղաքականությունը վերակազմակերպվում...
ամիս
շաբաթ
օր