Artsakhpress

Քաղաքական

Հայաստանի և Լիբանանի միջև ռազմական համաձայնագրի ստորագրումն ակտիվ համագործակցության արդյունք է

Հայաստանի և Լիբանանի միջև ինտենսիվհամագործակցությունը շոշափելի արդյունքներ է գրանցում:

Հայաստանի և Լիբանանի միջև ռազմական համաձայնագրի ստորագրումն ակտիվ համագործակցության արդյունք է

Հայաստանի և Լիբանանի միջև ռազմական համաձայնագրի ստորագրումն ակտիվ համագործակցության արդյունք է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍՆոյեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ Լիբանան կատարած այցի շրջանակներում երկու երկրների միջև «Ռազմական համագործակցության մասին» համաձայնագիր է ստորագրվել:
Հայաստանի և Լիբանանի պաշպանության նախարարները քննարկել են համագործակցության համատեղ ծրագրեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը նաև այցելել է Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությում ներգրավված հայկական դասակի տեղակայման վայր:
Հայաստանի և Լիբանանի միջև ստորագրված «Ռազմական համագործակցության մասին» համաձայնագիրն, ըստ էության, լրացնելու է գալիս 2001թ. երկու երկրների միջև կնքված «Ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրին: Ընդ որում, կարևոր է ոչ միայն վերոնշյալ համաձայնագրի ստորագրումը, այլ նաև կողմերի պատրաստակամությունը՝ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հնարավորությունները վերհանելու և լիարժեք կյանքի կոչելու առումով: Այս տեսանկյունից կարևոր է Լիբանանի պաշտպանության նախարարի հայտարարությունն այն մասին, որ կողմերը մտադիր են «հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի երկու երկրների միջև ռազմական համագործակցության ընդլայնմամբ»: Երկու երկրների պաշտպանության նախարարները նաև հույս են հայտնել, որ այս համաձայնագիրը ճանապարհ կհարթի նաև այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման համար:
Հատկանշական է, որ վերջին շրջանում Հայաստան-Լիբանան երկխոսությունը բավական ակտիվ է ընթանում: Հոկտեմբերի վերջին Բեյրութում կայացավ Հայաստանի և Լիբանանի ղեկավարների երրորդ հանդիպումը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի նախագահ Միշել Աունը հանդիպել էին սեպտեմբերի վերջին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում և մտքեր փոխանակել Հայաստանի և Լիբանանի միջև բազմաբնույթ հարաբերությունների շուրջ: Հայ և լիբանանցի ղեկավարների հաջորդ հանդիպումը կայացել է Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ: Երկխոսությունը շարունակվել է Բեյրութում Մ. Աունի, ինչպես նաև Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրիի և Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ Ն. Փաշինյանի հանդիպումների շրջանակներում:
Վերոնշյալ հանդիպումների շրջանակներում երկուստեք պատրաստակամություն է հնչել երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները և պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցությունը բարձրացնել քաղաքական հարաբերությունների մակարդակին: Այս տեսանկյունից ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներն առանձնահատուկ նշանակություն ունեն և բավական հեռանկարային են համարվում: Հենց այս առաջնահերթություններից ելնելով՝ ՀՀ կառավարությունը վերջերս հաստատեց Լիբանանում ՀՀ ռազմական կցորդ նշանակելու պաշտպանության նախարարության առաջարկը՝ նպատակ ունենալով նոր խթան հաղորդել պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանը:
Նշենք, որ Լիբանանի հետ սերտ հարաբերությունները կարևորվում են ոչ միայն երկկողմ համագործակցության, այլ նաև մերձավորարևելյան տարածաշրջանի հետ Հայաստանի հարաբերությունների տեսանկյունից: Տարածաշրջանում շարունակվող լարվածության համատեքստում համեմատաբար կայուն Լիբանանի հետ փոխգործակցության խորացումը կարևոր է ՀՀ արտաքին քաղաքականության վերձավորարևելյան վեկտորի ակտիվացման տեսանկյունից:
Լիբանանի հետ Ռազմական համաձայնագրի կնքումը հստակ ցուցիչ է, որ ներկա փուլում Մերձավոր Արևելքի հետ հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար առկա են բավական նպաստավոր պայմաններ, ինչը պայմանավորված է մերձավորարևելյան տարածաշրջանում ընթացող ներկա գործընթացներով, ինչպես նաև Հայաստանում արձանագրված ներքին զարգացումներով: Մերձավոր Արևելքի երկրներից յուրաքանչյուրի համար առանձին մոտեցման մշակման և հետևողական աշխատանքի պարագայում այս ուղղությամբ քայլերը կարող են ցանկալի արդյունքներ ապահովել:

Արփինե Հովսեփյան

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Search