Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալման էլ Սաուդը Իսրայելի հետ հաշտության ճանապարհին միակ խոչընդոտը համարում է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։
Սաուդյան Արաբիայի ապագա թագավորն ասել է, թե Իսրայելի հետ երբ խաղաղություն կհաստատվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք ընդհանուր թշնամի ունենք, և կարծում եմ՝ տնտեսական համագործակցության համար ևս շատ պոտենցիալ ոլորտներ ունենք»,-հայտարարել է գահաժառանգը ամերիկյան Time պարբերականի հետ հարցազրույցում։
Նա նաև հիշեցրել է, որ Էր Ռիադը չի կարող Երուսաղեմի հետ բարեկամական հարաբերություններ ունենալ այնքան ժամանակ, մինչև իսրայելցիները չհաշտվեն պաղեստինցիների հետ։
«Մենք Իսրայելի հետ չենք կարող բարեկամական հարաբերություններ ունենալ՝ մինչև պաղեստինցիների հետ խաղաղության հարցը լուծում չստանա, քանի որ երկու ժողովուրդներն էլ կյանքի և համակեցության իրավունք ունեն։ Իհարկե, հաջորդ օրը, երբ նման բան տեղի կունենա, մենք Իսրայելի հետ լավ հարաբերություններ կհաստատենք»,-հայտարարել է Սաուդյան Արաբիայի ապագա թագավորը։