Artsakhpress

Քաղաքական

Արցախի ժողովրդավարական կուսակցության Հադրութի շրջանային կառույցի հաշվետու կոնֆերանսն ամփոփեց աշխատանքները

Արցախի ժողովրդավարական կուսակցության շրջանային կառույցների հաջորդ կոնֆերանսը Հադրութում էր։

Արցախի ժողովրդավարական կուսակցության Հադրութի շրջանային կառույցի հաշվետու կոնֆերանսն ամփոփեց աշխատանքները

Արցախի ժողովրդավարական կուսակցության Հադրութի շրջանային կառույցի հաշվետու կոնֆերանսն ամփոփեց աշխատանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Արցախի ժողովրդավարական կուսակցության լրատվության բաժին հաղորդմամաբ՝ կոնֆերանսի օրակարգը հաստատելուց հետո Շրջանային խորհրդի նախագահ Վիտալի Պողոսյանը ներկայացրեց խորհրդի գործունեության հաշվետվությունը և ամփոփեց նախորդ համագումարից հետո Հադրութի շրջանում տարված աշխատանքի արդյունքները։
ԱԺԿ հերթական համագումարի նախապատրաստական աշխատանքների համատեքստում ԱԺԿ Կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը անդրադարձ կատարեց հանրապետության ներքաղաքական վիճակին և քաղաքական ուժերի կողմից ձեռնարկված քայլերին: Ա. Ղուլյանը կարևորեց ԱԺԿ շրջանային խորհուրդների գործունեությունը կուսակցության նախընտրական ծրագրի մշակման ուղղությամբ՝ առավել համապարփակ և բազմակողմանի փաստաթուղթ ունենալու համար։  Կուսակցության նախագահը պատասխանեց նաև կուսակիցներին հուզող հարցերին:
Կոնֆերանսի աշխատանքներն ամփոփվեցին կուսակցության Հադրութի շրջանային կառույցի ղեկավար մարմնի՝ խորհրդի նոր կազմի ընտրություններով:
Կոնֆերանսին մասնակցել են ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը, Դավիթ Մելքումյանը և ԱԺԿ կենտրոնական գրասենյանի տնօրեն Սուրեն Գրիգորյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -55-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Search