Artsakhpress

Քաղաքական

Տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության Շուշիի շրջանային կազմակերպության համաժողովը

Նոյեմբերի 15-ին Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի մասնակցությամբ տեղի է ունեցել կուսակցության Շուշիի շրջանային կառույցի հաշվետու կոնֆերանսը:

Տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության Շուշիի շրջանային կազմակերպության համաժողովը

Տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության  Շուշիի շրջանային կազմակերպության համաժողովը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախի ժողովրդավարական կուսակցության լրատվության բաժին հաղորդմամբ՝  համաժողովի օրակարգի առաջին հարցի՝ Շուշիի շրջանային խորհրդի գործունեության հաշվետվությամբ հանդես է եկել խորհրդի անդամ Կարեն Ավագիմյանը:
Այնուհետև Արցախի Հանրապետության ներքաղաքական իրավիճակի, Արցախի ժողովրդավարական կուսակցության առաջիկա ծրագրերի և անելիքների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Աշոտ Ղուլյանը: Իր ելույթում կուսակցության նախագահը նաև անդրադարձել է նոյեմբերի 30-ին կայանալիք կուսակցության համագումարի նախապատրաստական աշխատանքներին և կուսակցության երիտասարդացման հրամայականին:
Կոնֆերանսի աշխատանքներն ավարտվեցին Շուշիի շրջանային խորհրդի նոր կազմի ընտրություններով, որի արդյունքներով շրջանային խորհրդի նախագահ ընտրվեց Կարեն Ավագիմյանը, տեղակալ՝ Վարուժան Նասիբյանը, իսկ Թամարա Ավանեսյանը, Ահարոն Դադայանը, Սեդրակ Համբարձումյանը, Լունարա Հակոբյանը և Հմայակ Ամիրջանյանը՝ խորհրդի անդամներ:
Կոնֆերանսին մասնակցել են Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը և Դավիթ Մելքումյանը, ինչպես նաև կուսակցության Ստեփանակերտի գրասենյակի տնօրեն Սուրեն Գրիգորյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -73-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Դեկտեմբերի 23-ից Արցախի դպրոցներում սկսվելու է ձմեռային արձակուրդը. երկարաձգման մասին որևէ հրաման չկա

Nordic Monitor–ի «ՀՀ դեմ Թուրքիայի օդային հարձակման» մասին հոդվածի հետքերով

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Search