Artsakhpress

Քաղաքական

Ով վերջինն է՝ կլինի՞ առաջինը

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը Կենտրոնական խորհրդի նիստ է գումարել, որտեղ որոշում է ընդունվել աշնանը ՏԻՄ, եկող տարվա գարնանը՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին:

Ով վերջինն է՝ կլինի՞ առաջինը

Ով վերջինն է՝ կլինի՞ առաջինը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍԸնդունվել է բանաձեւ, ըստ որի կուսակցության տեղական եւ տարածքային կառույցներին հանձնարարվել է անցկացնել հաշվետվություններ ընթացիկ աշխատանքների եւ ռեսուրսների մասին, ինչպես նաեւ հանրության լայն շերտերի մասնակցությամբ կազմակերպել երկրի զարգացման տեսլականի, տարբեր ոլորտներում առկա խնդիրների եւ դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ քննարկումներ: Նույն օրը կուսակցության խոորհրդարանական խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն ասել է, որ նախագահի թեկնածու, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի գործող Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, գրում է hraparak.am-ը:

Հարցին վերջնական լուծում կտա աշնանը գումարվելիք կուսակցական համագումարը: Ըստ Բաղրյանի՝ կուսակցությունն ունի իր էլեկտորատը: Խնդիրն այն է, որ ԱԺԿ-ն, 2010թ. խորհրդարանական ընտրություններից սկսած, միայն հետընթաց է ունեցել: Խորհրդարանական նախորդ ընտրություններում կուսակցությունը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ առջեւում թողնելով Ազատ հայրենիքին եւ ՀՅԴ տեղական կառույցին: Ճիշտ է, Ստեփանակերտի գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը կուսակցության Կենտրոնական խորհրդի անդամ է, բայց այդ պաշտոնում նա ընտրվել է ավելի շատ ներքին համաձայնության, քան ԱԺԿ քաղաքական աջակցության շնորհիվ: ՏԻՄ ընտրություններից վեց ամիս եւ նախագահական մրցապայքարից մեկ տարի առաջ կուսակցական «գույքագրում» անցկացնելու որոշումը թույլ է տալիս եզրակացնել, որ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը փորձում է հանրային որոշակի աջակցության հասնել: Ի՞նչ քայլեր կձեռնարկվեն այդ ուղղությամբ՝ պարզ կլինի առաջիկայում:

Արցախում այլ քաղաքական ուժեր նույնպես ինքնադրսեւորման նոր հնարավորություններ են փնտրում: Խնդիրն այն է, սակայն, որ ԱԺԿ-ի վերջին տասնամյակի ընտրական անհաջողությունները զգալիորեն թուլացրել են կուսակցության տարածքային եւ տեղական կառույցները: Երբեմնի առաջատար քաղաքական ուժը ներկայումս գրեթե մարգինալացած է: Եւ նրա գործունեությանը նոր լիցք հաղորդելու համար, ամենայն հավանականությամբ, հարկ կլինի մեծ ջանքեր եւ ռեսուրսներ ծախսել: Այդ հարցում ԱԺԿ-ն ունի՞ արտաքին ազդակ: Համենայն դեպս, առանց ստույգ հաշվարկների կուսակցությունը հազիվ թե որոշեր առաջադրել նախագահի սեփական թեկնածուի:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ դրամական օգնության համար դիմել է շուրջ 35 հազար քաղաքացի. գործընթացը շարունակվում է

Ավելի քան 50 000 արցախցի վերադարձել է Արցախ. նախարար Ժիրայր Միրզոյանը մանրամասնում է ծրագրերը

25 ռազմական տրանսպորտային միջոցից կազմված թուրքական շարասյունը մտել է Սիրիայի տարածք և ուղևորվել դեպի Իդլիբ

Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը

Search