Artsakhpress

Քաղաքական

Ամենայն հավանականությամբ, մեր կուսակցությունը ևս թեկնածու կառաջադրի. Վարդգես Բաղրյան

Արցախի նախագահական ընտրություններին դեռ կա մոտ 1.5 տարի ժամանակ, բայց այդ փաստը չի խանգարում, որպեսզի այդ ընտրություններին մասնակցող գործիչներն արդեն իսկ հայտարարեն իրենց հավակնությունների մասին։

Ամենայն հավանականությամբ, մեր կուսակցությունը ևս թեկնածու կառաջադրի. Վարդգես Բաղրյան

Ամենայն հավանականությամբ, մեր կուսակցությունը ևս թեկնածու կառաջադրի. Վարդգես Բաղրյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱրցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ ընտրությունների հետ կապված վերջնական որոշում կլինի կուսակցության համագումարում: «Բայց այնպես չէ, որ մենք չենք պատրաստվում թեկնածու առաջադրել։ Ամենայն հավանականությամբ, մեր կուսակցությունը ևս թեկնածու կառաջադրի։ Այս պահի դրությամբ հստակ ասել չեմ կարող, կուսակցությունը կորոշի»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ իրենք անպայման ընտրություններին մասնակցելու են։

Ի՞նչն է պատճառը, որ Արցախում ըստ էության մեկնարկել է ոչ պաշտոնական քարոզարշավ, և ընտրությունների հետ կապված խմորումները մեկուկես տարի շուտ են սկսել, հարցին ի պատասխան Վարդգես Բաղրյանն ասաց. «Անկեղծ ասած՝ այդ հարցն ինձ մոտ է առաջանում։ Կարծում եմ՝ դա պայմանավորված է և՛ այն հանգամանքով, որ գործող նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ 2020 թվականին չի առաջադրելու իր թեկնածությունը և՛ նաև պայմանավորված է Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններով»։

Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ իրենց նախընտրելու թեկնածուն Արայիկ Հարությունյանն է. «Եթե հիշում եք՝ ես հարցազրույցում նշել եմ, որ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը մասնակցելու է 2020 թվականի համապետական ընտրություններին և սեփական թեկնածուն է առաջադրելու, մասնակցելու ենք նաև խորհրդարանական ընտրություններին։ Կենտրոնական խորհրդի նիստ այդ կապակցությամբ առայժմ չի եղել, թեպետ ունեմ իմ նախընտրական թեկնածուն՝ ես հայտարարել եմ, որ այդ թեկնածուն Արայիկ Հարությունյանն է։ Կենտրոնական խորհուրդը դա դեռ պետք է հաստատի»։

Մեր զրուցակիցը հավելեց, որ այս պահի դրությամբ ինքը զբաղված է կուսակցական շինարարությամբ. «1000-ին մոտ մարդիկ ցանկություն են հայտնել անդամագրվել մեր կուսակցությանը, ընդ որում՝ մեծամասնությունը երիտասարդներ»։

Արթուր Թովմասյանից ևս հետաքրքրվեցինք, ի՞նչն է պատճառը, որ այսքան վաղ են սկսվել նախընտրական քննարկումները։ «Օրենքով սահմանված կարգով ամեն ինչ կլինի։ Իհարկե, մեկ թեկնածու չի լինի։ Թեկնածուներն ինչքան շատ լինեն, այնքան ժողովուրդն ավելի մեծ հնարավորություն կունենա ճիշտ ընտրություն կատարելու»,-եզրափակեց նա։

Արցախի խորհրդարանի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Մենք ունենալու ենք Շրջանային ժողով, որի ընթացքում կորոշենք մասնակցության հարցը»։

Սարգսյանը նշել է, որ դա տեղի կունենա առաջիկա 2-3 ամիսների ընթացքում. «Այժմ քննարկում ենք ժամկետից շուտ անցկացնելու հարցը»։

Մեր այն հարցին, թե ինչու են այսքան շուտ սկսվել քննարկումները, պատգամավորը նշել է. «Չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Մենք ունենք մեր ծրագիրը և դրանով ենք առաջ շարժվում»։


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո

Կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանված 8118 երեխաների հոգեսոցիալական կարիքների գնահատում

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Մոսկվայում լույս կտեսնի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմահատոր ժողովածուն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը

Այսօր Ծաղկազարդ է

Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Լիտվայում

Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Search