Artsakhpress

Քաղաքական

«Ազատ հայրենիք»-ը նոր օրակարգի շուրջ չի պատրաստվում բանակցություններ վարել. Արթուր Թովմասյանը՝ ՀՅԴ հայտարարության մասին

«Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը դեռևս մայիսի 18-ին Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում կայացած հանրահավաքի ժամանակ է հայտարարել այն օրակարգի մասին, որով պատրաստվում ենք հանդես գալ առաջիկա նախագահական ընտրություններին և նոր օրակարգ քննարկելու անհրաժեշտություն չենք տեսնում:

«Ազատ հայրենիք»-ը նոր օրակարգի շուրջ չի պատրաստվում բանակցություններ վարել. Արթուր Թովմասյանը՝ ՀՅԴ հայտարարության մասին

«Ազատ հայրենիք»-ը նոր օրակարգի շուրջ չի պատրաստվում բանակցություններ վարել. Արթուր Թովմասյանը՝ ՀՅԴ հայտարարության մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը՝ անդրադառնալով Հայ հեղափոխական Դաշնակցություն կուսակցության արցախյան պատասխանատուների այն հայտարարություններին, թե սեպտեմբերի 10-ից, Դաշնակցությունը խորհրդակցություններ է սկսում Արցախի քաղաքական ուժերի հետ՝ 2020 թ. նախագահական ընտրություններին համաձայնեցված թեկնածուով մասնակցելու համար:

«Մենք ամիսներ առաջ արդեն հայտարարել ենք, որ սպասվող նախագահական ընտրություններին կառաջադրենք սեփական թեկնածու և ներկայացրել ենք այն օրակարգը, որով պատրաստվում ենք հանդես գալ այդ ընտրություններին: Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորման հարցում առանց համաժողովրդական համաձայնության լուծման որևէ տարբերակ անընդունելի է լինելու մեզ համար, ՀՀ իշխանությունների հետ պետք է սերտ և համագործակցված քաղաքականություն իրականացնենք, պետք է ապահովենք տնտեսության զարգացման բարձր տեմպերը, որպեսզի ավելի արագ կարողանանք հաղթահարել երկրում առկա սոցիալական խնդիրները, բարձրացնենք մեր ժողովրդի բարեկեցության աստիճանը և արդի զինատեսակներով հզորացնենք մեր բանակը: Պետական ապահովագրական համակարգի միջոցով անվճար դարձնենք առողջապահությունը, հիփոթեքի ավելի մատչելի պայմաններ առաջարկենք, ինչպես նաև անվճար դարձնենք բարձրագույն ուսումնական կրթությունը:
Մենք հայտարարել ենք նաև, որ «Ազատ հայրենիք» կուսակցությունը պատրաստ է համագործակցելու Արցախում գործող բոլոր քաղաքական ուժերի հետ՝ անհրաժեշտության դեպքում դաշինքով մասնակցելով 2020 թվականին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին»,- նշել է Թովմասյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ 1991թ.-ից սկսած՝ Արցախը ծանր ժամանակներ է հաղթահարել և 2020թ.-ից հետո նոր զարգացման տարիներ են ակնկալում, եթե, իհարկե, Խորհրդարան անցած քաղաքական ուժերի միջև երկրի առաջ ծառացած խնդիրների ու մարտահրավերների շուրջ տարաձայնություններ չլինեն:
«Դաշնակցության և մյուս քաղաքական ուժերի հետ պատրաստ ենք քննարկումներ վարել միայն ներկայացված օրակարգի շուրջ: Իսկ եթե նրանց համար ընդունելի չէ մեր օրակարգը, ապա ռեսուրսների ու ժամանակի վատնում ենք համարում նոր օրակարգի շուրջ բանակցությունները»,- նշել է Թովմասյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -45-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Search