Artsakhpress

Հասարակական

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ, շնորհավորել ծննդյան տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն և ամենայն բարիք:

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առթիվ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որում ասվում է.
«Հոգևոր առաջնորդները մեծ պատասխանատվություն և առաքելություն ունեն Աստծո և ժողովրդի առջև, հատկապես այն ժամանակներում, երբ մարդկության առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած: Բազում տարիներ Դուք անմնացորդ ծառայություն եք մատուցում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և մեր ժողովրդին, այդ թվում՝ 20 տարի որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս: Թող Աստված Ձեզ ուժ տա և աջակից լինի Ձեր առաքելությանը հանուն մեր ժողովրդի բարօրության՝ ի Հայրենիք և ի Սփյուռս, հանուն մեր երկրի հզորության և հանուն խաղաղության համայն աշխարհում: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկար կյանք և ամենայն բարիք»: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -50-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Search