Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում գերմաներենով շնորհավորել է երկրպագուների Սուրբ ծնուննդն ու Ամանորը:
Արթուր Աբրահամը շնորհավորել է երկրպագուների Սուրբ ծնունդն ու Ամանորը (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ավելի վաղ Արթուր Աբրահամը հարցազրույց էր տվել, որի ընթացքում նշել էր, որ ցանկանում է կարիերան ավարտելուց առաջ կրկին հռչակվել աշխարհի չեմպիոն:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել էր հունիսի 15-ին, որտեղ պարտվել էր բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերին: