Artsakhpress

Քաղաքական

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն ամանորի ուղերձ է հղել

Հայաստանում ԱՄՆ դեսպանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ:

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն ամանորի ուղերձ է հղել

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն ամանորի ուղերձ է հղել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դեսպատան մամուլի ծառայության տարածած ուղերձում ասված է.

«Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ:

Տիկնոջս և դեսպանության իմ բոլոր գործընկերների անունից ցանկանում եմ Հայաստանի ողջ ժողովրդին շնորհակալություն հայտնել 2015թ. փետրվարին Հայաստան ժամանելուցս հետո ինձ ու Լիին մեր կյանքի լավագույն տարիներից մեկը պարգևելու համար: Մինչ Հայաստան ժամանելը ես տեսաուղերձ էի պատրաստել, որտեղ հիշատակել էի ամերիկացի նկարիչ Ռոքվել Քենթի խոսքերը, ով Հայաստանը նկարագրում էր որպես հրաշալիքներով առլեցուն վայր: Տասն ամիս անց ես լիովին հասկանում եմ Ռ. Քենթի խոսքերը: Այստեղ ես տեսա բազում հրաշալիքներ ՝ սկսած Գեղարդի վանքից մինչև Մեղրու որմնանկարներն ու քաղաքամայր Երևանի շատրվանները:

Սակայն ես ու կինս առավել տպավորված ենք մեկ այլ հրաշալիքով՝ հայ ժողովրդով, որն այնքան բարեհաճորեն, սրտաբաց  ու ջերմորեն է ընդունում մեզ մեր ժամանման պահից ի վեր:  Այս հիշողությունները միշտ կմնան ինձ հետ, իմ ուղեկիցը կլինեն այս տարի և իմ ողջ կյանքում: Հայացք նետելով դեպի գալիք տարին՝ մի ցանկություն եմ ուզում հայտնել, որը լսել եմ  Հատուկ օլիմպիական խաղերի մասնակից 14-15 տարեկան մի պատանուց, ով Հայաստանի հատուկ օլիմպական թիմի կազմում մասնակցել էր Լոս Անջելեսում վերջերս անցկացված հատուկ օլիմպիական խաղերին:

Թերևս, գիտեք, որ հատուկ օլիմպիական խաղերը նախատեսված են մտավոր սահմանափակումներով մարզիկների համար: Երբ զրույցում էի նրա հետ, հարցրեցի, թե ինչով է նա կարևորում իմ ներգրավվածությունը հատուկ օլիմպիական թիմում, և այս պատանին, ում անունն Արմեն է, ասաց. «Պ-ն դեսպան, իմ ծնողները մեծ հպարտություն ապրեցին ինձ համար ու բացի այդ, այսպիսի բարդ ծրագրին մասնակցելը կօգնի ինձ իմ կյանքի հետագա բարդություններն առավել համարձակորեն հաղթահարել:

Կարծում եմ գալիք 2016թ. ընթացքում ինձ առաջնորդելու են Արմենի խոսքերը, ինքս ինձ հարցնելու եմ՝ արդյո՞ք ես կամ դեսպանությունն անում ենք այն, ինչով մեր ծնողները կհպարտանային: Եվ որ ամենակարևորն է, ես ասելու եմ՝ եկեք վստահություն ունենանք, դժվար բաներ անելու վստահություն: Հայ ժողովրդի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ մենք արձանագրել ենք հաջողություններ:  Անկախության ավելի քան 24 տարիների Հայաստանի նվաճումներն ինձ մեծ հույսեր են տալիս 2016 թվականի համար: Լիահույս եմ, որ ձեզ նույնպես: Ամենայն բարիք և շնորհավոր Նոր տարի»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search