Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Հայաստանի Հանրապետության «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը նշում է իր հիմնադրման 98-րդ տարեդարձը:
Ի դեմս «Արմենպրես»-ի՝ Հայաստանն ունի համաշխարհային մակարդակի լրատվական գործակալություն. «Արցախպրես»-ը շնորհավորում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես» լրատվական գործակալության ողջ աշխատակազմը ի սրտե շնորհավորում է «Արմենպրես»-ի իր գործընկերներին՝ գործակալության հիմնադրման 98-րդ տարեդարձի կապակցությամբ՝ արհեստավարժ գործունեության մեջ մաղթելով շարունակական ձեռքբերումներ և նոր նվաճումներ համաշխարհային լրատվադաշտում հայկական լրահոսի սփռման գործում:
Ի դեմս «Արմենպրես»-ի՝ Հայաստանն ունի համաշխարհային մակարդակի լրատվական գործակալություն, որն ամենօրյա համակողմանի և բազմալեզու գրագետ և օբյեկտիվ լրատվություն է ապահովում՝ ինչպես հայկական, այնպես էլ օտարազգի լսարանների և լրատվամիջոցների համար:
«Արցախպրես» և «Արմենպրես» լրատվական գործակալությունները կնքել են համագործակցության հուշագիր և ունեն սերտ համագործակցություն՝ ապագայի նախանշված ծրագրերով: