Իսրայելի զինուժը հրապարակել է Սիրիայի հակաօդային պաշտպանության երկու կայանքի հասցված ավիահարվածի տեսագրությունը:
Իսրայելական զինուժը հրապարակել է Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերին հասցված ավիահարվածի տեսագրությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ավելի վաղ հաղորդվել էր, tert.am-ն որ այս գիշեր Իսրայելը հարվածներ է հասցրել հարևան երկրում գտնվող իրանական ուժերի և Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերի ուղղությամբ, որի ժամանակ, ինչպես հաղորդում են Թել Ավիվից, «տասնյակ հրթռներ» են գործարկվել: Ըստ սիրիական կողմի հայտարարության՝ ՀՕՊ համակարգերն արդյունավետորեն արձագանքել են հրեական պետության արձակած ավիահարվածին: Աղբյուրի խոսքով՝ ոչ մի թիրախ չի խոցվել:
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության տարածած կես րոպե տևողությամբ տեսանյութը, հավանաբար, նկարահանվել է հակաօդային պաշտպանության համակարգերի վրա հարձակում գործած հրթիռների վրա տեղադրված տեսախցիկներով:
Իրանական օբյեկտների ուղղությամբ հարձակումից առաջ Իսրայելը զգուշացրել էր Սիրիային չխոչընդոտել գործողության իրականացմանը: Ըստ իսրայելական կողմի՝ հարևան երկրում հրթիռակոծությունն իրականացվել է ի պատասխան նախօրեին Գոլանի բարձունքներում հրթիռային հարձակման, որի հեղինակը, նրանց խոսքով, Իրանն է:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: