Թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում գնդակոծել է քրդական «Ազգային ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (YPG) զինվորական կազմավորումների դիրքերը:
Թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում գնդակոծել է քրդերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: YPG-ի ջոկատները ԱՄՆ-ի դաշնակիցներն են «Իսլամական պետություն» ջիհադական խմբավորման դեմ պայքարում։ Իր հերթին Անկարան քրդերի ջոկատները համարում է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քրդական աշխատավորական կուսակցության» սիրիական ճյուղավորում, հայտնում է News.am-ը։