Մի քանի հազար մարդ Է Իրանի քաղաքների փողոցներ դուրս եկել ի նշան միջուկային համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ բողոքի:
Իրանցիները բողոքի ակցիաների են դուրս եկել միջուկային գործարքից դուրս գալու ԱՄՆ-ի որոշման դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, մայիսի 11-ին հայտնել Է Associated Press գործակալությունը: Գործակալությունը նշում Է, որ բողոքի դուրս եկած իրանցիններից շատերն ասում են, որ «իրապես զայրացած են» Թրամփի որոշման կապակցությամբ:
Մայիսի 8-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Գործողությունների համատեղ համապարակ ծրագրից (ԳՀՀԾ) ԱՄՆ-ի դուրս գալու, ինչպես նաեւ այն մասին, որ ամերիկյան վարչակազմն սկսում Է Իրանի դեմ համապատասխան պատժամիջոցների գործողության վերականգման գործընթացը: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ:
Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: