Շուրջ 70 հազար իրանցիներ հզոր երկրաշարժից հետո մնացել են առանց օթեւանի եւ շտապ կարգով ժամանակավոր կացարանի կարիք ունեն:
Շուրջ 70 հազար իրանցիներ մնացել են առանց օթեւանի. Կարմիր խաչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է իրանական Կարմիր խաչի մի աղբյուր: «Ներկայում շուրջ 70 հազար մարդ ժամանակավոր կացարանի կարիք ունի երկրի արեւմտյան շրջաններում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, բայց այդ թիվը կարող Է աճել»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Իրանի նախագահ Հասան Ռոհունանին արդեն կարգադրել Է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տուժածներին: Աղետի գոտի են ուղարկվել փրկարարների լրացուցիչ ստորաբաժանումներ, Կարմիր խաչի տեղի մասնաճյուղն այնտեղ ծավալել Է որոնողական ու փրկարարական գործողություններ: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Իրանի Սարպոլ Է Զահաբ քաղաքից 32 կմ հյուսիս եւ Իրաքի Սուլեյմանիա քաղաքից 100 կմ հարավ-արեւելք ընկած շրջանում: Օջախը գտնվում Էր 10 կմ խորության վրա: