Թուրքիայի ու Իսրայելի փոխարտգործնախարարները «Մավի Մարմարա»–ի դեպքից 6 տարի անց առաջին անգամ Անկարայում հանդիպում են անցկացրել։
Թուրքիայի ու Իսրայելի փոխարտգործնախարարները 6 տարի անց առաջին հանդիպումն են անցկացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Ahaber–ի փոխանցմամբ՝ Անկարայում փակ դռների հետեւում հանդիպել են Թուրքիայի փոխարտգործնախարար Ումիթ Յալչընն ու Իսրայելի փոխարտգործնախարար Յուվալ Ռոթեմը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները, հատկապես էներգետիկ, տնտեսական, տուրիզմի ու մշակույթի ոլորտներում։
Նշենք, որ 2010թ. մայիսին Իսրայելի ռազմածովային ուժերը գրոհով վերցրել էին Գազայի հատված օգնություն տեղափոխող թուրքական «Մավի Մարմարա» նավը: Սպանվել էին նավում գտնվողներից 10 հոգի, որոնք Թուրքիայի քաղաքացիներ էին:Այս միջադեպից հետո Թուրքիային խզել էր կապերը Իսրայելի հետ ու հետ կանչել իր դեսպանին, սակայն 2016–ին Թուրքիայի ու իսրայելի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել հարաբերությունները կարգավորել։