Թուրքիայի հարավ-արևելքում`Շըրնաք և Հաքքարի նահանգներում Kıran անվանումով հակաահաբեկչական գործողություն է սկսվել, որին մասնակցում է գրեթե 2 հազար իրավապահ:
Թուրքիայում զանգվածային հակաահաբեկչական գործողություններ են ընթանում քրդերի դեմ
«Kıran հակաահաբեկչական գործողության իններորդ փուլում, որը տեղի է ունենում Շըրնաք նահանգում, ներգրավված են 1260 ժանդարմ, ոստիկան և զինված կամավորներ, տասներորդ փուլում, որը տեղի է ունենում Հաքքարիում` 730 իրավապահ»,- ասվում է հայտարարության մեջ: