Լիբանանի նախագահը հաստատել է երկրի կառավարության նորս կազմը՝ վարչապետ Սաադ Հարիրիի գլխավորությամբ:
Լիբանանում նոր կառավարության կազմում երկու հայ նախարար կա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստիՆ»՝ վկայակոչելով լիբանանյան NNA գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ, հաստատվել է կառավարությա ն 30 հոգանոց կազմը, որտեղ ներգրավված են տարբեր կրոնների ներկայացուցիչներ: Լիբանանի ԱԳ նախարարի պաշտոնը պահպանել է երկրի նախագահի փեսան՝ Ջեբրան Բասիլը:
«Հայ Ձայն» կայքի փոխանցմամբ, 30 նախարարներից երկուսը հայեր են՝ Ավետիս Կիտանյանը եւ Ժան Օղասաբյանը։ Նշենք, որ Ժան Օղասաբյանը համարվում է վարչապետ Հարիրիի շատ մոտ անձնավորություն, իսկ Ավետիս Կիտանյանը ՀՅԴ-ից է։
Նշենք, որ քաղաքական վակուումը Լիբանանում շարունակվում էր շուրջ 2,5 տարի: Երկրի նախկին նախագահ Միշել Սուլեյմանի ժամկետի ավարտից հետո խորհրդարանը չէր կարողանում երկրի նախագահ ընտրել՝ քվեարկությունը տասնյակ անգամ հետաձգելով: Երկրի նախագահ հաջողվել է ընտրել հոկտեմբերի 31-ին, նոր նախագահ է դարձել գեներալ Միշել Աունը:
Լիբանանի վարչապետի պաշտոնում Սաադ Հարիրիի թեկնածությունը պաշտպանել են 128 պատգամավորներից 110-ը: