Երկու հայ զինվորականներ` Հովհաննես Քեշիշյանը և Պետրոս Լափաճյանը, ծառայության են անցել Լիբանանի նախագահական պալատում:
Երկու հայ սպաներ ծառայության են անցել Լիբանանի նախագահական պալատում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Քեշիշյանը նշանակվել է նախագահական պահակագնդի Բ վաշտի հրամանատարի պաշտոնում` ստանձնելով հանրապետության նախագահի անձնական անվտանգությունը:
Պետրոս Լափաճյանը նշանակվել է պահակագնդի Գ վաշտի հրամանատար` ստանձնելով նախագահական պալատի գործողությունների պատասխանատվությունը:
Լիբանանի նոր պատմության մեջ առաջին անգամն է, որ երկու բարձրաստիճան հայ սպաներ միաժամանակ ստանձնում են նման կարևոր պաշտոններ: