Artsakhpress

Հասարակական

Հայտնի է աշխարհի ամենախիստ գրաքննություն ունեցող երկրների տասնյակը

Հայտնի է դարձել աշխարհի ամենախիստ գրաքննադատությունն ունեցող երկրների առաջին տասնյակը:

Հայտնի է աշխարհի ամենախիստ գրաքննություն ունեցող երկրների տասնյակը

Հայտնի է աշխարհի ամենախիստ գրաքննություն ունեցող երկրների տասնյակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Korrespondent-ը, վկայակոչելով Լրագրողների պաշտպանության կոմիտեին:
Ցուցակում ընդգրկված երկրներն են.
  1. Էրիթրեան
  2. Հյուսիսային Կորեան
  3. Թուրքմենստանը
  4. Սաուդյան Արաբիան
  5. Չինաստանը
  6. Վիետնամը
  7. Իրանը
  8. Հասարակածային Գվինեան
  9. Բելառուսը
  10. Կուբան
Աղբյուրի փոխանցմամբ՝ ցուցակը կազմվել է՝ հաշվի առնելով այս երկրներում առկա մի քանի կարևոր ցուցանիշներ, այդ թվում ՝ ազատազրկման ու բռնաճնշումների վերաբերյալ օրենքները, լրագրողների նկատմամբ հսկողությունը և ինտերնետի ու սոցիալական ցանցերի հասանելիության սահմանափակումները:
Նշվում է, որ այս երկրները հիմնականում էլեկտրոնային տարբերակով անընդհատ հսկողություն են իրականացնում: Ցուցակի առաջատար 3 երկրներում ազատ մամուլի ցանկացած ներկայացուցիչ արտաքսվում է երկրից ու չի թույլատրվում մուտք գործել երկիր: Եթե, այնուամենայնիվ, նրանց հաջողվում է մուտք գործել երկիր, ապա լուսաբանումների ընթացքում նրանք անընդհատ վերահսկողության ներքո են լինում: Ցուցակի մի քանի այլ երկրներում լրատվամիջոցի ներկայացուցիչներն անընդհատ վերահսկվում են ու ենթարկվում ձերբակալությունների:
Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Չինաստանը, Վիետնամն ու Իրանը, շատ չեն տարբերվում մյուս երկրներից, բայց մոտեցումներում յուրահատկություններ ունեն: Այստեղ կարող են ձերբակալվել ոչ միայն լրագրողները, այլև նրանց ընտանիքի անդամները:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:  

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Search