«Մայնցի» դեմ սեպտեմբերի 20-ին կայացած խաղում վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանի ոտքը շարունակում է մնալ գիպսի մեջ:
Հենրիխ Մխիթարյանը՝ գիպսով ու հենակներով
«Մայնցի» դեմ սեպտեմբերի 20-ին կայացած խաղում վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանի ոտքը շարունակում է մնալ գիպսի մեջ:
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար, որում նա գիպսով ու հենակներով է:
«Քայլ առ քայլ: Կրկին շնորհակալ եմ աջակցության եւ սիրո համար»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու Սերբիայի հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 11-ին Երեւանում: Նրա վերականգնման համար պահանջվելու է մոտ 4 շաբաթ: Սերբերի դեմ չի խաղա նաեւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, իսկ հունական «Օլիմպիակոսի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի մասնակցությունը հարցակնի տակ է: