Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի է ունեցել ֆուտբոլային ընկերական խաղ՝ Ստեփանակերտի «Լեռնային Արցախ» և Մարտունու «Ավո» թիմերի միջև:
«Լեռնային Արցախ» և «Ավո» թիմերը ընկերական հանդիպում են անցկացրել (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խաղի հաշիվը բացվել է արդեն առաջին խաղակեսում, և թիմերը ընդմիջման են գնացել 1:0 արդյունքով՝ հօգուտ «Լեռնային Արցախ»-ի: Երկրորդ խաղակեսում «Ավո» թիմը, թեպետ լրացուցիչ ակտիվություն է ցուցաբերել, սակայն ևս երկու անգամ ստիպված է եղել խաղը սկսել դաշտի կենտրոնից:
Իսկ չորրորդ անգամ «Ավո»-ի դարպասի գրավումը մրցավարները չեն հաշվել, քանի որ վերջին փոխանցման պահին «Լեռնային Արցախ»-ի ֆուտբոլիստը գտնվել է խաղից դուրս վիճակում:
Խաղն ավարտվել է 3:0 հաշվով: