Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը հաստատել է չորրորդ փոփոխության հնարավորությունը լրացուցիչ ժամանակում:
Ֆուտբոլում կթույլատրվի խաղացողի չորրորդ փոփոխություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ չորրորդ փոփոխության կանոնի կիրառման մասին որոշումը ՖԻՖԱ-ն կընդունի մարտի 16-ին կայանալիք խորհրդի նիստում»,- ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Չորրորդ փոփոխությունն արդեն կիրառվել է անցած ամռանը Ռուսաստանում անցկացված Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի Պորտուգալիա - Չեխիա խաղի ժամանակ:
Խորհուրդը հաստատել է աշխարհի առաջնության ժամանակ կրկնապատկերի համակարգի կիրառումը: