Ռուսաստանցի գործարար Ալիշեր Ուսմանովը գլխավորել Է երկրի ամենաառատաձեռն բարեգործների վարկանիշը, որը կազմել Է Bloomberg գործակալությունը;
Ալիշեր Ուսմանովը գլխավորել Է Ռուսաստանի ամենաառատաձեռն բարեգործների վարկանիշը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գործակալության տվյալներով՝ Ուսմանովը 2014 թվականին բարեգործական նպատակներով ծախսել Է 172 մլն դոլար. այդ ծախսերի հիմնական մասը կապված Է եղել «Արվեստ, Գիտություն, Սպորտ» հիմնադրամի ֆինանսավորման հետ:
Bloomberg-ի վարկանիշում նաեւ տեղ են գտել գործարարներ Սուլեյման Քերիմովը, Վիկտոր Վեկսելբերգը, Գենադի Տիմչենկոն եւ ուրիշներ:
Նշվում Է, որ Ուսմանովը Bloomberg-ի բարեգործների ռուսաստանյան ցուցակը գլխավորում Է երկրորդ տարին անընդմեջ:
2014 թվականին բիզնեսմենը 4,1 մլն դոլարով գնել Է կենսաբան Ջեյմս Ուոթսոնի նոբելյան մեդալը եւ վերադարձրել գիտնականին:
Ուսմանովի «Արվեստ, Գիտություն, Սպորտ» հիմնադրամն օգնում Է համապատասխան ոլորտներում տարբեր միջոցառումների կազմակերպմանը: Հիմնադրամի հովանավորության ներքո գտնվում են մի շարք մանկատներ, ինչպես նաեւ ծանր հիվանդ երեխաներին դաստիարակոց հաստատություններ:
Ապրիլին բրիտանական The Sunday Times հրատարակությունը հրապարակել Էր աշխարհի խոշորագույն բարեգործների վարկանիշը, որում Ուսմանովն զբաղեցրել Էր ութերորդ հորիզոնականը՝ դառնալով ամենաառատաձեռն ռուսաստանցին: Ըստ հրատարակության տվյալների, 2014 թվականին նա բարեգործական նպատակներով ծախսել Է 71,2 մլն ֆունտ ստեռլինգ (108 մլն դոլար):