Artsakhpress

Միջազգային

Թրամփը սպառնացել է նոր պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Թուրքիային նոր պատժամիջոցներով և մաքսատուրքերով՝ նրա կողմից «անընդունելի պահվածքի» դեպքում:

Թրամփը սպառնացել է նոր պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ

Թրամփը սպառնացել է նոր պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Եթե Թուրքիան իրեն ոչ պատշաճ պահի, ես, իհարկե, չեմ կարծում, որ այդպես կլինի, ապա մենք ունենք ուժ, որի մասին ոչ ոք չգիտի՝ դրանք պատժամիջոցներ ու մաքսատուրքերն են... Մենք կկիրառենք և՛ նոր մաքսատուրքեր, և՛ նոր պատժամիջոցներ»,- tert.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թրամփը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել Թուրքիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ՝ կապված Սիրիայում ռազմական գործողությունների հետ: Հոկտեմբեր 17-ին Անկարայում կայացած հայ-թուրքական բանակցություններից հետո, որտեղ կողմերի միջև ռազմական գործողությունները 120 ժամով դադարեցնելու վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել էր, որ Վաշինգտոնը չի կիրառի Անկարայի դեմ նոր պատժամիջոցներ և կչեղարկի արդեն գոյություն ունեցող տնտեսական սահմանափակումները, երբ Սիրիայում «մշտական հրադադար» հաստատվի:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -12-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Search