Ուզբեկստանում արտակարգ դրություն եւ պարետային ժամ է սահմանվել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւի հրամանագրով՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաեւ Կարակալպակստանի Հանրապետության տարածքում կարգուկանոնը վերականգնելու նպատակով:
Ուզբեկստանում արտակարգ դրություն եւ պարետային ժամ է սահմանվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արտակարգ դրության տեւողությունը հուլիսի 3-ից օգոստոսի 2-ն է։ Հայտարարվել է նաեւ պարետային ժամ՝ ժամը 21-ից մինչեւ առավոտյան 7-ը, փոխանցում է news.am-ը: