Artsakhpress

Միջազգային

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին

Դեկտեմբերի 27-ին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը ելույթ է ունեցել Անկարայի համալսարանի լեզվաբանական և պատմաաշխարհագրական ֆակուլտետի կողմից կազմակերպված «Դիվանագիտությանը նվիրված մի կյանք․ Վերջին զարգացումների լույսի ներքո Թուրքիա-Հայաստան հարաբերությունները՝ դիվանագետ Սերդար Քըլըչի աչքերով» համաժողովում։

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։

Քըլըչը թուրքական կողմի մոտեցումների բացահայտման տեսնակյունից կարևոր դիտարկումներ է արել Հայաստան-Թուրքիա գործընթացի մեկնարկի, ներկա փուլի և այլ էական հարցերի մասին։

Քըլըչը նախ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալվող գործընթացին։ Նրա համոզմամբ՝ փոխադարձ ըմբռման և երկու կողմերի՝ երկարաժամկետ շահերը հաշվի առնելու պարագայում կհաղթահարվեն առկա խնդիրները:

«Պետք է գիտակցենք, որ գործընթացներից մեկում դրական տեղաշարժը դրականորեն է ազդում մյուս գործընթացի վրա և նմանապես գործընթացներից մեկում բացասական զարգացումը ազդում է մյուսի վրա: Այս երկու գործընթացներն առանձին-առանձին են, բայց հնարավոր չէ լիովին տարանջատել իրարից»:

​Այնուհետև գալով հայ-թուրքական կարգավորման գործընթացին՝ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ խոսակցություններ կան, թե Թուրքիան և Հայաստանն իրականում եռակողմ բանակցություններ են վարում, որովհետև Ադրբեջանն էլ է մաս կազմում այդ գործընթացին:

«Իհարկե Ադրբեջանն էլ կա, Հայաստանի հետ երկխոսություն ունեցող որոշ երկրներ էլ կան: Սակայն դրանք ֆիզիկապես այս գործընթացի մեջ չկան, և չեն կարող պայմաններ թելադրել այս գործընթացում: Այս գործընթացը բացառապես երկկողմանի մակարդակում տարվող գործընթաց է: Բացառապես իմ և Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի միջև է տեղի ունենում: Իր հետ նաև որպես բարեկամ էլ լավ հարաբերություններ ունենք»։

Քըլըչը հիշեցնելով Հայաստանի ու Թուրքիայի միջև վերջին շրջանում տեղի ունեցած տարբեր մակարդակի հանդիպումների դրական մթնոլորտը, այնուամենայնիվ շեշտել է, որ ներկա փուլում որոշակի խնդիրներ կան: Նրա կարծիքով՝ առկա խնդիրների լուծմանը հետամուտ պետք է լինեն տարածաշրջանային երկրները, բայց վերջին շրջանում ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը սկսել են միջամտել և խնդիրը միջազգայնացնել, ինչը թուրք դեսպանը սխալ է համարում։

«Տարածաշրջանային երկրներն իրենց խնդիրներն իրենց նախաձեռնությամբ պետք է լուծեն և տեր կանգնեն դրանց: Այս պահին մենք Ռուբինյանի հետ միասին հենց սա ենք փորձում անել»:

Սերդար Քըլըչը շեշտել է, որ կարգավորման գործըթնացի շրջանակներում առարկայական քայլեր են կատարվում: Դրանցից մեկն այն է, որ շատ կարճ ժամկետում Հայաստանի ու Թուրքիայի միջև օդային երկկողմանի ավիաբեռնափոխադրումներն են սկսվելու: Քըլըչը կողմնակից է այն տեսակետին, որ տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության հաստատման գործընթացն անցնում է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի միջով: Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունների կայուն հիմքերի վրա դրվելն էլ Թուրքիա-Հայաստան գործընթացի հաջողությունից է կախված:

«Եթե Հայաստանում ժողովրդի կենսամակարդակի բարձրացում և բարգավաճում է ակնկալվում, ապա դրա ուղին Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումն է: Հիմա պատկերացրեք՝ երկու սահմանային անցակետ ունենք, մեկը երկաթուղային, մյուսը՝ ավտոճանապարհային: Դրանք բացվելու պարագայում, Ալիջան սահմանային անցակետի առջև Երևանն է գտնվում: Երկաթուղու համար նախատեսված Աքյաքա անցակետի դիմաց էլ Գյումրին է գտնվում…

Այժմ Ռուսաստանի դեմ իրականացվող տնտեսական պատժամիջոցների պայմաններում եթե Հայաստանի հետ առևտրի բնագավառում առկա խնդիրները հաշվի առնենք, սա Հայաստանի ժողովրդի կենսամակարդակի վրա շռնդալից ազդեցություն կարող է ունենալ»։


     

Քաղաքական

ՀՀ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովը մերժեց «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում բացասական եզրակացություն տվեց «Հայաքվե» նախաձեռնության օրենքի նախագծին։ «Հայաքվեն» Ազգային ժողով էր ներկայացրել Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծ, համաձայն որի՝ ՀՀ անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը, Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով։

Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու գործողությունները. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը: 

Միրզոյանը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է ԵԱՀԿ ԽՎ նախագահին, Շվեյցարիայի և Նորվեգիայի ԱԳ նախարարներին

ԵԱՀԿ 30-րդ նախարարական համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գործադիր և օրենսդիր ճյուղերի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ մանրամասներ է ներկայացրել Հարավային Կովկասի համար և դրա սահմաններից դուրս Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առավելությունների մասին:

Բոլորը խոստովանեցին, որ «Զանգեզուրի միջանցք» գաղափարը չի իրականանա․ Բաքվում Իրանի դեսպան

«Զանգեզուրի միջանցքի» գաղափարի նման նարատիվները չեն կարող կյանքի կոչվել։ Այս մասին ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին «Արաքսի միջանցքը» թեմայով մասնագիտացված նիստում։

Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին քննարկում այս պահին չկա. Ռուբինյան

Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին քննարկում այս պահին չկա:

Հայաստանն ու ԱՄԷ–ն կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում. փաստաթուղթ է ստորագրվել

Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում։

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բռնի տեղահանված արցախցին Աբովյանում երեխաների զարգացման կենտրոն է հիմնել

Ինչպես կարող է արցախցին օգտվել բնակարանային ապահովման ծրագրից

ՀՀ կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքը իրացնելու համար հաստատել է առանձին ընթացակարգ

Արցախից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո չեն զրկվի աջակցության ծրագրերից

Ucom-ը երկու նոր առաջարկ է պատրաստել Արցախից բռնի տեղահանվածների համար

Դպրոցի տնօրեն ունենք՝ ստիպված պահակություն է անում. ԿԳՄՍ նախկին փոխնախարար

Արցախի կարատե-դո ֆեդերացիայի մարզչի նախաձեռնությամբ Աբովյանում բացվել է այս մարտարվեստից առաջին ակումբը

ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. monumentwatch.org

Search