Artsakhpress

Հասարակական

«Ապրելու Արցախ». Սոֆյա Սարգսյան  

«Ապրելու Արցախ» նախագծի շրջանակներում «Արցախպրես»-ի հյուրը «ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ» քաղաքային թերթի գլխավոր խմբագիր, մանկավարժ, արձակագիր և բանաստեղծուհի Սոֆյա Սարգսյանն է:

«Ապրելու Արցախ». Սոֆյա Սարգսյան  

«Ապրելու Արցախ». Սոֆյա Սարգսյան

 
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մեր զրուցակիցն իր դերը՝ հերոսական Արցախի ապագայի կերտման գործում, համարում է ուժերի սահմանում այդ սուրբ գործին նպաստելն ու արցախցու անբեկանելի ճշմարտության, լինելիության գաղափարն աշխարհի՝ խուլ ու համր հանրությանը հասցնելը:
 
«Հայրենանվեր գործունեության օրինակելի դրվագներ ստեղծում է Արցախում ապրող և արարող ամեն ոք, քանզի իր գործունեությամբ նպաստում է վիրավոր Արցախի պետականաշինության և վերակերտման վեհ գործին: Ինչ վերաբերում է իմ գործունեությանը, փաստեմ, որ 21 տարի է, ինչ լրագրության ոլորտում ձգտում եմ անել հնարավորը՝ պետականաշինության ոչ դյուրին գործընթացի իրողությունները հանրության լայն շրջանակներին հաղորդելու համար: Ասել է, թե իմ ղեկավարած խմբագրակազմի հետ համատեղ՝ թերթի ընձեռած հնարավորության սահմաններում, տարեգրություն ենք կերտում սերունդների համար: Իսկ ներկայում տեղեկացնում ենք արցախյան, մայրաքաղաքային ուշագրավ դրվագները, ձեռքբերումներն ու թերացումները: Վասն հայրենյաց նահատակվածների, անհայտ կորածների հերոսապատումներն ավելի քան երկու տասնամյակ է՝ ի պահ ենք տալիս մեր ժողովրդի պատմության էջերին: Սա մեր գլխավոր առաքելությունն է: Իսկ որպես բանաստեղծուհի-արձակագիր, իմ պարտքն եմ համարում աշխարհի հանրությանը ներկայացնել նաև արարող ու երբեք չընկճվող արցախցու տեսակը՝ իր ողջ էությամբ և հերոսականությամբ», - նշեց Ս. Սարգսյանը:
 
 
 
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Պուտին. Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երաշխավորը ռուս խաղաղապահներն են

Search