Artsakhpress

Միջազգային

Իրանում սկսվեց քվեարկությունը երկրի նախագահի ընտրություններում

Հունիսի 18-ին տեղական ժամանակով 07՛:00-ին (Երեւանի ժամանակով 06:30-ին) սկսվել Է քվեարկությունն Իրանի նախագահի ընտրություններում:

Իրանում սկսվեց քվեարկությունը երկրի նախագահի ընտրություններում

Իրանում սկսվեց քվեարկությունը երկրի նախագահի ընտրություններում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրությունների օրն Իսլամական Հանրապետության տարածքում բացվել Է շուրջ 66,8 հազար ընտրական տեղամաս:

Իրանի քաղաքացիները նաեւ կարող են քվարկել եւս աշխարհի 133 երկրներում, որտեղ կբացվեն 234 ընտրական տեղամասեր: Ընդամենն այն իրանցիների թիվն, ովքեր իրավունք ունեն մասնակցելու կամարտահայտությանը, կազմում Է 52,31 միլիոն: Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին քվեարկել Է երկրի նախագահի ընտրություններում եւ քաղաքացիներին կոչ Է արել մասնակցելու կամարտահայտությանը, հայտնել Է PressTV հեռուստաալիքը:

«Մենք բնակչությանը հրավիրում ենք գալու ընտությունների, քանի որ դա երկրի ժողովրդի օգտին Է»,- ասել Է Խամենեին:

Քաղաքական գործիչն իր քվեն տվել Է այն ընտրատեղամասում, որը գտնվում Է Թեհրանում իմամ Ռուհոլլա Խոմեյնիի դամբարանում: Հունիսի 16-ին Քում քաղաքից Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր Ալիռըզա Զաքանին, նախկին փոխնախագահ Մոհսեն Մեհրալիզադեն եւ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Սայիդ Ջալիլին հայտարարել են, որ հանում են իրենց թեկնածությունները նախագահական ընտրություններից:

Ընտրարշավին շարունակում են մասնակցել Ընդունվող որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռըզային, Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, խորհրդարանի փոխնախագահ Ամիր Հոսեյն Քազիզադե Հաշեմին եւ Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին: Իրանի ներկայիս նախագահ Հասան Ռոուհանին իրավունք չունի առաջադրելու իր թեկնածությունը, քանի որ իր պաշտոնն զբաղեցնում Է անընդմեջ երկու ժամկետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Պուտին. Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երաշխավորը ռուս խաղաղապահներն են

Search