Artsakhpress

Վերլուծական

Ցեղասպանության բանաձևը նշանակալից հաղթանակ է, սակայն ճշմարտությունները չպետք է անտեսվեն

2019 թ․ հոկտեմբերի 29-ին ամերիկահայերը նշանակալից հաղթանակ տարան ԱՄՆ Կոնգրեսի սրահներում: 35 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության փաստերն հաստատող թիվ 296 բանաձևը։

Ցեղասպանության բանաձևը նշանակալից հաղթանակ է, սակայն ճշմարտությունները չպետք է անտեսվեն

Ցեղասպանության բանաձևը նշանակալից հաղթանակ է, սակայն ճշմարտությունները չպետք է անտեսվեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Ես օգտագործեցի հաստատող եզրույթը, քանի որ ի տարբերություն բազմաթիվ հայ և ոչ հայ մեկնաբանների, առաջին անգամը չէր, որ Միացյալ Նահանգները ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը։ Իրականում, սա ամերիկյան կառավարության կողմից հինգերորդ ճանաչումն էր: Ինչպես անցյալ տարիներին ես արդեն բազմիցս ասել եմ, որ Միացյալ Նահանգների կառավարությունն առաջին անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1951-ին, երբ պաշտոնական փաստաթուղթ էր ուղարկել Արդարադատության միջազգային դատարան (Համաշխարհային դատարան)՝ Հայոց ցեղասպանությունը ներկայացնելով որպես ցեղասպանության օրինակ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1975 և 1984 թվականներին ընդունված երկու բանաձևերով, իսկ նախագահ Ռոնալդ Ռեյգանը նախագահական հռչակագիր է հրապարակել 1981 թ․ ապրիլի 22-ին՝ վկայակոչելով Հայոց ցեղասպանությունը:
Տարբեր մեկնաբանների կողմից արված սխալ մեկնաբանությունների թվում էին այնպիսի հայտարարություններ, ինչպիսիք էին.
1. «2019 թ. հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին անգամն էր հարյուր տարում, երբ Միացյալ Նահանգները ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»: Այդպես չի եղել․․․ Իրականում, թիվ 296 բանաձևի տեքստն ինքնին թվարկում է Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ-ի կողմից բոլոր նախորդ ճանաչումները և այն նկարագրում է որպես հաստատում, այլ ոչ թե ճանաչում:
2. «Թիվ 296 բանաձևը սահմանում է ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը»: Նման բան չի արվել։ Այս բանաձևը, դրան նախորդած մյուսների նման ոչ պարտադիր բանաձև է, որն արտահայտում է պարզապես Կոնգրեսի կամքը: Դա օրենք չէ և իրավական հետևանքներ չունի:
3. «Թիվ 296 բանաձևը պարտավորեցնում է Թրամփին օգտագործել ցեղասպանություն եզրույթն իր հաջորդ ապրիլքսանչորսյան ուղերձում»: Նախագահը, ցանկության դեպքում, կարող է օգտագործել այլ մեղմասացություններ՝ Հայոց ցեղասպանությունը նկարագրելու համար, ինչպես ինքն ու ԱՄՆ այլ նախագահներ արել են նախագահ Ռեյգանից հետո:
4. «Թիվ 296 բանաձևը թույլ կտա հայերին դատական հայցեր ներկայացնել ԱՄՆ-ի դատարաններում Թուրքիայի դեմ՝ պահանջելով վերականգնել Ցեղասպանության ընթացքում կրած վնասները»։ Սա ճիշտ չէ։ Ինչպես վերը նշվեց, Կոնգրեսի երկու նմանատիպ բանաձևերն ընդունվել են 1975 և 1984 թվականներին, որոնք չեն օգնել հայերին ԱՄՆ դատարաններում որևէ դատական գործ շահել Թուրքիայի դեմ:
5. «Թիվ 296 բանաձևի ընդունումից հետո, եթե ԱՄՆ Սենատն ընդունի իր համապատասխան բանաձևը (Սենատի թիվ 150 բանաձև), և նախագահ Թրամփը ստորագրի այն, այն ժամանակ այդ բանաձևը կստանա օրենքի ուժ»։ Սա ճիշտ չէ, քանի որ ինչպես Ներկայացուցիչների պալատի և այնպես էլ Սենատի տարբերակները «առանձին» բանաձևեր են։ Եթե Սենատի տարբերակը նույնպես ընդունվի, ապա բանաձևը չի փոխանցվի նախագահին ստորագրման համար, քանի որ Պալատի և Սենատի տարբերակաները չեն ներկայացվել որպես «Համատեղ բանաձև»:
Այնուամենայնիվ, վերոնշյալ պարզաբանումներից և ոչ մեկը չի արվում 2019 թ․ հոկտեմբերի 29-ին ընդունված թիվ 296 բանաձևն արժեզրկելու համար։ Ստորև ներկայացված են այն պատճառները, թե ինչու է այս բանաձևը նշանակալից հաղթանակ Հայ Դատի համար․
1. 35 տարի շարունակ Ներկայացուցիչների պալատում Ցեղասպանության բանաձևի ընդունման փորձ կատարելուց հետո, ամերիկահայ համայնքի համար սա նշանակալից ձեռքբերում է՝ վերջապես կարողանալ նման հաղթանակ նշել։ Հնարավոր չէ շարունակ պահանջել, որ հայ հանրությունը տասնամյակներ շարունակ աջակցի մի գործի՝ առանց ժամանակ առ ժամանակ որոշակի արդյունքի հասնելու: Այս հաղթանակը կաշխուժացնի ամերիկահայերին՝ շարունակելու իրենց նվիրվածությունը Հայ Դատին և ավելի շատ աշխատել ավելի մեծ նվաճումների հասնելու համար:
2. Թեև 296 բանաձևի ընդունումը չի պարտադրում Միացյալ Նահանգների նախագահին, սակայն մեծացնում է ճնշումը նրա վրա, որպեսզի պատշաճ ձևով ճանաչի Հայոց ցեղասպանությունը ապրիլքսանչորսյան իր հայտարարության մեջ:
3. Թիվ 296 բանաձևը նաև դժվարացնում է Թուրքիայի կառավարության վիճակը՝ շարունակելու Հայոց ցեղասպանության ժխտումը:
4. Տարօրինակորեն, թիվ 296 բանաձևի ընդունմանը Թուրքիայի ղեկավարների կոշտ արձագանքները նպաստեցին թուրք ժողովրդին և ամբողջ աշխարհին Հայոց ցեղասպանության մասին հիշեցմանը։
5. Թիվ 296 բանաձևի ընդունման վերաբերյալ հազարավոր հոդվածներ, հեռուստատեսային հաղորդումներ և սոցիալական ցանցերի գրառումներ օգնեցին ավելի հանրայնացնել Հայոց ցեղասպանությունն ամբողջ աշխարհում: Ցեղասպանությունից հետո ավելի քան 100 տարի անց, արդարության համար ճիչը դեռևս հնչում է հայերի և նրանց աջակիցների ակտիվության շնորհիվ։
6. Թիվ 296 բանաձևի ընդունումը ևս մեկ քայլ է Թուրքիայի և համաշխարհային հանրության վրա հայերի կողմից ճնշում գործադրելու պայքարում՝ հետագա քայլեր ձեռնարկելու Ցեղասպանության հետևանքով պատճառված վնասը հատուցելու համար՝ չնայած ավելի քան մեկդարյա ուշացմանը․․․
7. Բացի պատմական իրադարձության տարեգրության ուղղումից, Ցեղասպանության բանաձևի ընդունմանն ուղղված ջանքերը քաղաքական պայքար են ամերիկահայ համայնքի և Թուրքիայի կառավարության ու նրա վճարովի լոբբիստների միջև, թե որ կողմն ավելի մեծ քաղաքական ազդեցություն ունի Վաշինգտոնում: Ճնշող մեծամասնության հաղթանակը (405 ձայն ընդդեմ 11-ի) Թուրքիայի ջախջախիչ պարտության և հայերի լիարժեք հաղթանակի ակնհայտ մատնանիշ է։
8. Տարիներ շարունակ Թուրքիայի կառավարությունը տասնյակ միլիոնավոր դոլարներ է վատնել՝ վարձելով ամերիկյան բարձրակարգ լոբբիստական ընկերություններ՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևերի հաստատումը խափանելու ձախողված փորձերի համար: Անհնարին է խեղաթյուրել ցեղասպանությունը որպես մարդկային արարք, անկախ նրանից, թե քանի միլիարդ դոլար է ծախսում Թուրքիան լոբբիստների վրա:
9. Թուրքիայի պարտությունը նաև ուղերձ է թուրքական հասարակությանը, որ իրենց վճարած հարկերը մսխվում են իրենց կառավարության կողմից`անհերքելին ժխտելու համար:
10. Ոմանք թիվ 296 բանաձևի ընդունումն պատճառաբանում էին նրանով, որ Կոնգրեսը օգտվել է Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև լարված հարաբերություններից: Չնայած դա ճիշտ է, բայց կան մի քանի հակափաստարկներ.
ա) Կոնգրեսը քաղաքական մարմին է. հետևաբար, նրա բոլոր քննարկումներն ու որոշումները քաղաքական բնույթ են կրում.
բ) Եթե չլինեին ամերիկահայ կազմակերպությունների և ամերիկահայ համայնքի եռանդուն ջանքերը, երաշխիք չկար, որ այդ բանաձևը հայտնվեր Ներկայացուցիչների պալատի օրակարգում: Քանի որ ԱՄՆ-ի Կոնգրեսը դժգոհ էր Թուրքիայի կողմից Հյուսիսային Սիրիա ներխուժումից, Ներկայացուցիչների պալատը կգոհանար 2019 թ․ հոկտեմբերի 29-ին Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառող բանաձև ընդունելով՝ քրդերի դեմ իր բարբարոսական հարձակումների համար: Սակայն հայկական ակտիվության պատճառով Ներկայացուցիչների պալատը նույն օրը ընդունեց նաև Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:
գ) Մենք չենք կարող այնքան միամիտ լինել ակնկալելու, որ որևէ կառավարություն կպաշտպանի Հայ դատը, եթե դա անելով կհակասի իր շահերին։ Միանգամայն տրամաբանական է, որ Հայոց ցեղասպանության դատապարտումը համընկնում էր Թուրքիայի նկատմամբ այլ պատճառներով Կոնգրեսի զայրութի հետ։ Փաստորեն, որքան շատ հայերը կարողանան գտնել իրենց շահերը այլ երկրների շահերի հետ համապատասխանելու պատճառներ, այնքան ավելի հաջողակ կլինեն Հայ դատի հետապնդման հարցում:
Որպես հաջորդ քայլ, ես հույս ունեմ, որ ԱՄՆ Սենատը կընդունի Սենատի թիվ 150 բանաձևը։ Սա կարևոր է, քանի որ ԱՄՆ Սենատը երբեք չի ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Եվ միգուցե հաջորդ տարի Հայոց ցեղասպանության բանաձևը կարող է վերանայվել, բայց այս անգամ որպես «Համատեղ բանաձև», ինչը կնշանակի, որ եթե Կոնգրեսի պալատները բանաձևն ընդունեն, իսկ Նախագահը ստորագրի այն, ապա Հայոց ցեղասպանության բանաձևը կդառնա ԱՄՆ օրենք, և ոչ թե պարզապես «ոչ պարտադիր» բանաձև: Սա Ամերիկայի ապագա բոլոր նախագահներին պարտավորեցնելու է օգտագործել Հայոց ցեղասպանություն եզրույթը իրենց ապրիլքսանչորսյան ուղերձներում կամ որևէ այլ առիթով։

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -11-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search