Artsakhpress

Վերլուծական

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) 48-էջանոց հույժ գաղտնի զեկույցը, որը պատրաստվել է 1988 թ․ օգոստոսին և որոշ ջնջումներով բացահայտվել 2012-ին, կրում է՝ «Անկարգություններ Կովկասում և ազգայնականության մարտահրավերը» խորագիրը:

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Չնայած վաղեմությանը՝ զեկույցը ներառում է հետաքրքիր վերլուծություն Արցախյան հակամարտության մասին ԱՄՆ հատուկ ծառայությունների տեսանկյունից:
ԿՀՎ-ի վերլուծաբանն այս զեկույցի նախաբանում գնացել է Արցախյան հակամարտության ակունքների հետքերով․ «Հայկական և ադրբեջանական հակամարտող կողմերի միջև թշնամությունը  գոյություն է ունեցել հարյուրավոր տարիներ, իսկ 1920-ական թվականներին Լեռնային Ղարաբաղը՝ Հայաստանի մշակութային և կրոնական կենտրոնն Ադրբեջանի Հանրապետությանը ենթարկելուց հետո այդ թշնամանքը եղել է հայերի հիասթափության և մտահոգության մշտական, թեև երկար ժամանակ թաքուն, աղբյուր: Հայերի նկատմամբ ադրբեջանցիների թշնամանքը ուժեղացել է քաղաքական, տնտեսական և ժողովրդագրական փոփոխություններով պայմանավորված, որոնք բացասաբար են անդրադարձել ադրբեջանցիների քաղաքական կարգավիճակի վրա և ընդլայնել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև կենսամակարդակների ճեղքվածքը: Մասնավորապես, Ադրբեջանի արագ աճող երիտասարդ չափահաս բնակչությունը մեծ ճնշում է գործադրել Հանրապետության կարողություննների վրա՝ համապատասխան աշխատատեղեր, բնակարաններ և կրթություն ապահովելու համար։ Ադրբեջանական հիասթափությունը ելք է գտել հայերի վրա հարձակումների մեջ»։
ԿՀՎ-ի անանուն վերլուծաբանը հաղորդել է, որ Քաղբյուրոյի ներսում Արցախյան ճգնաժամը կարգավորելու ուղղությամբ առկա պառակտումն ավելի սրեց իրավիճակը։ Երկրորդ քարտուղար Լիգաչովը և ՊԱԿ-ի (ԿԳԲ) նախագահ Չեբրիկովը կոշտ գծի կողմնակիցներ էին, որոնք կտրականապես դեմ էին Ադրբեջանից Արցախի անջատմանը։ Նրանք համաձայն չէին Գորբաչովի բարեփոխումներին և արտաքին տերություններին մեղադրում էին Խորհրդային Միության ներսում անկարգություններ հրահրելու մեջ:
Երբ երկու նշանավոր հայ գրողներ՝ Սիլվա Կապուտիկյանն ու Զորի Բալայանը, 1988-ի փետրվարին Մոսկվայում հանդիպեցին Գորբաչովի հետ, նրանք հաղորդեցին, որ նա լավ տեղեկացված է և վստահեցրել է, որ ինքն «արդար լուծում» է ցանկանում: Նա ընդունել է «[հայկական] ցույցերի խաղաղ բնույթը և շեշտել իր անձնական համակրանքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորվելու փափագին․․․»։  
Հայ պատվիրակների Երևան վերադառնալուց հետո, 1988 թ․ փետրվարի 27-ի ռադիոհաղորդման ժամանակ Կապուտիկյանը կոչ արեց հայերին վստահել Գորբաչովին։ «Նա գիտի և հասկանում է մեր խնդիրը և ցանկանում է այն անձամբ լուծել ... Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որ վնաս չլինի նրան», հայտարարեց Կապուտիկյանը։
Ինչ վերաբերում է Խորհրդային Միության մտահոգություններին՝ արտասահմանցիների, մասնավորապես ամերիկահայերի միջամտությանը Խորհրդային Միության ներքին անկարգություններին, ԿՀՎ-ի վերլուծաբանը հաղորդեց․ «Վերջին անկարգությունները, կարծես թե ստիպել են խորհրդային պաշտոնյաներին ավելի շատ վախենալ օտարերկրյա խաղացողների դերակատարումից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում։ Այսօր աշխարհում 5․5 միլիոն հայերենով խոսող մարդկանց մոտ 60 տոկոսը ապրում է Խորհրդային Հայաստանի սահմաններից դուրս, ԽՍՀՄ-ում՝ շուրջ 1․4 միլիոն, իսկ արտերկրում՝ 2 միլիոն: Մինչ օրս, հայ արտագաղթողները, որպես իրենց ազգի պատմական կեղեքիչ, տեսնում են ավելի շատ Թուրքիային, քան Ռուսաստանին, և ակտիվորեն ներգրավված չեն խորհրդային համակարգը փոխելու կամ խորհրդային քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելու գործում։ Մոսկվան անհանգստացած է, որ սփյուռքի վերաբերմունքը կարող է խիստ քննադատական դառնալ ԽՍՀՄ-ի նկատմամբ և, որ Միացյալ Նահանգների հայերը, մասնավորապես, կարող են վերաճել հզոր հակախորհրդային ճնշման խմբի։ Խորհրդային իշխանությունները զգուշանում են հայերի մեծ համակենտրոնացումից Կալիֆորնիայում և Նյու Յորքում՝ մեծ թվով ընտրական ձայներ ունեցող նահանգներում, որոնք ակտիվորեն վիճարկվել են նախորդ նախագահական ընտրություններում»:
Նախորդ պարբերության տողատակի ծանոթագրությունում ԿՀՎ-ի վերլուծաբանը նշել է, որ «Միացյալ Նահանգներում բնակվում է առնվազն 600 հազար հայ։ Խորհրդային Հայաստանից արտագաղթած հայերի 90 տոկոսը եկել է Կալիֆորնիա։ Լոս Անջելեսի հայկական համայնքը ամենամեծն է (100 հազար) Երևանից դուրս։ Նյու Յորքի շրջանում ապրում է շուրջ 70 հազար հայ, որոնք հիմնականում եկել են Լիբանանից և Իրանից։
ԿՀՎ-ի վերլուծաբանը հավելել է․ «Մոսկվան կարող է անհանգստանալ, որ օտարերկրյա հայկական ահաբեկչական խմբավորումները, ինչպես օրինակ, «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը» (ԱՍԱԼԱ), կարող են թիրախավորել Խորհդրային Միությանը, չնայած մենք որևէ ապացույց չունենք դրա իսկության մասին։ Մինչ այժմ ԽՍՀՄ-ը շատ քիչ է երևացել ԱՍԱԼԱ-ի ի մարքսիստական գաղափարախոսության հետ խառնված զինված պայքարում, ԱՍԱԼԱ-ի գերիշխող խմբակցությունը Խորհրդային Հայաստանը համարում է ազատագրված տարածք, և խումբն իր հարձակումները կենտրոնացնում է բացառապես թուրք պաշտոնյաների վրա: Փաստորեն, ԱՍԱԼԱ-ն, ի վերջո, կցանկանար «հայկական մարզերը», որոնք այժմ գտնվում են Թուրքիայում և, հավանաբար, Իրաքում [՞] տեսնել վերամիավորված Խորհրդային Հայաստանի հետ։ Ավելին, ԱՍԱԼԱ-ն այժմ գտնվում է դադարի փուլում, և նրա առաջնորդը սպանվել է ապրիլի 28-ին [1988 թ․]: Այնուամենայնիվ, ԱՍԱԼԱ-ն ապրիլի սկզբին չափավոր ձևակերպված ուղերձ հղեց Գորբաչովին՝ աջակցելով Հայաստանի հետ Ղարաբաղի վերամիավորմանը, միաժամանակ հատուկ ընդգծելով, որ Հայաստանը ԽՍՀՄ-ի անբաժանելի մասն է և ձգտում է միայն շտկել սահմանը, այլ ոչ թե պահանջներ ներկայացնել Մոսկվային»:
Վերջապես, ԿՀՎ-ի վերլուծաբանը բացատրել է Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ․ «Թեև թուրքական կառավարությունը բացահայտորեն Ադրբեջանի կողմը չանցավ, սակայն Թուրքիայի մտահոգությունը վերածնված հայկական ազգայնականությունից ստիպեց Անկարային համակրել Բաքվին։ Երբ փետրվարին [1988] ճգնաժամն սկսվեց, Թուրքիայի կառավարության ներկայացուցիչները հրապարակայնորեն մատնանշեցին, որ միջազգային պայմանագրերն Անկարային ձայնի իրավունք են տալիս այս ճգնաժամում՝ ակնհայտ վկայակոչում անելով ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև 1921 թ․ կնքված պայմանագրին, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի անցմանը Ադրբեջանին: Անկասկած, Թուրքիան վախենում էր, որ Լեռնային Ղարաբաղի փոխանցումը Հայաստանին կգրգռի հայերի ախորժակը և կհանգեցնի Նախիջևանի կարգավիճակի փոփոխության և Թուրքիայի նախկին հայկական շրջաններն ստանալու ճնշման մեծացման։ Թուրք պաշտոնյաները, հավանաբար, նշել են նաև, որ «Մեծ Հայքի» հայկական ծավալապաշտական ​​որոշ պահանջներ հիմնված են ավելի շատ պատմական պահանջների, քան տուժած տարածքների էթնիկական կազմի վրա։ Այսպիսով, որոշ հայեր պահանջել են Նախիջևանի վերադարձը, չնայած նրան, որ այժմ ադրբեջանցիները թվաքանակով մեծապես գերազանցում են այս տարածաշրջանում ապրող հայերին: Նման պատմական չափանիշներ օգտագործելով հայերը կարող են հայց ներկայացնել նույնիսկ Թուրքիայի որոշ սահմանամերձ հատվածների նկատմամբ, որտեղ այժմ ապրում է ընդամենը 50 հազար հայ»:  
ԿՀՎ-ի վերլուծաբանն իր զեկույցը եզրափակել է ուրվագծելով հինգ տարբերակ, որոնք ԽՍՀՄ-ն ուներ Արցախյան հակամարտության լուծման համար․
 1) «Ստատուս քվոյի պահպանում»․
2) «Լրացուցիչ տնտեսական զիջումների կատարում» հայերին․
3) «Լեռնային Ղարաբաղի ինքնավարության ուժեղացում Ադրբեջանի կազմում»․
4)  «Արտատարածքային հայրենի մշակութային հաստատությունների» ընդլայնում․
5) «Լեռնային Ղարաբաղի վերակազմավորում»`այն բաժանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -13-:

     

Քաղաքական

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո

ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։

ԱԺ նախագահը և Չեխիայի դեսպանը մտքեր են փոխանակել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի շուրջ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:

Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկումներ է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների թեմայով

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից Միացյալ նահանգների Կոնգրեսում կազմակերպվել է «Ցեղասպանության հակադարձում․ Արցախի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով երկօրյա քննարկում։

Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Տնտեսական

Հասարակական

Այսօր եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Վիրապ մտնելու տոնը

Մարտի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց Խորանով Ս. Պատարագ:

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Բանակցային օրակարգ ներառել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հարցը. Հայտարարություն

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Search