Artsakhpress

Միջազգային

ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար

Եվրամիությունը դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին՝ Բաքվում չարտոնված ցույցը ցրելու, հավաքի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժ գործադրելու և նրանց ձերբակալելու համար:

ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար

ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գծով ներկայացուցիչը, Tert.am-ի փոխանցմամբ` հաղորդում է ТАСС-ը: 
«Հանրահավաքը ցրելու և ցուցարարներին ձերբակալելու համար գործադրվել է չափազանց բիրտ ուժ: Այդ միջադեպերը պետք է հետաքննվեն, և մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել ձերբակալված բոլոր խաղաղ ցուցարարներին», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի ընդդիմությունը չարտոնված հանրահավաք էր հրավիրել Բաքվի կենտրոնում: Ադրբեջանի իշխանությունները նախազգուշացրել էին, որ ցուցարարների անօրինական գործողությունների դեմ միջոցներ կձեռնարկվեն, ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն: Ավելի ուշ հայտնի էր դարձել Բաքվի կենտրոնում չարտոնված հանրահավաքի մոտ 60 մասնակցի բերման ենթարկելու մասին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -13-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Բոլոր քննարկումները՝ ընտրություններից հետո. հերքում

Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության վերաբերյալ լուրերը կեղծ են

Search